Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 1997 թվականի N 19

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի «բ», «գ», «դ» կետերով, հոդված 39-ով, նախկինում տրված Լիցենզիաների գույքագրման և հաշվառման, ինչպես նաև ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան վերաձևակերպման անհրաժեշտությամբ առաջարկում է`

բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), որոնք նախկինում ստացել էին Լիցենզիաներ Էներգետիկայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, մինչև 1998 թ. մարտի 1-ը ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնել համապատասխան փաստաթղթեր ըստ ներկայացված ցանկի`

1. ձեռնարկության հիմնադիր փաստաթղթեր (պատճենը)

2. ձեռնարկության պետական գրանցման վկայական (պատճենը)

3. ստացված Լիցենզիան (բնօրինակ)

4. հաշվետվություն լիցենզավորված գործունեության մասին:

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահ Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։