ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
27 հունիսի 2023 թ. N 814-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցը (սկսվում է Մեծարենցի փողոցից՝ հատելով Ոսկանյան և Սեբաստիայի փողոցները, Տիչինայի փողոցին զուգահեռ, հասնում Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցք) անվանակոչել հայ գրող, լրագրող, արձակագիր ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանի անվամբ` «Վախթանգ Անանյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լ. Հովհաննիսյան
2023 թ. հունիսի 27
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: