Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-05-10-ից մինչև 1999-10-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-10-29Բացել ARLIS-ում

041.0053.21.01.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 1998 թվականի N 53

քաղ. Երևան

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`

ա) Արարատի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).

բ) Արարատի մարզպետարանի աշխատողների թիվը` 119.5 մարդ:

(1-ին կետը փոփ. 22.04.98 N 202, 03.08.98 N 467)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Արարատի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 170 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունվարի 21-ի N 53 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

Կրթության բաժին

Մշակույթի և սպորտի բաժին

Առողջապահության բաժին

Սոցիալական ապահովության բաժին

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին

Իրավաբանական բաժին

Ընդհանուր բաժին

Տնտեսական բաժին

Կադրերի բաժին

Մարզպետի աշխատակազմ

Լրատվության բաժին

Հաշվապահություն

Կրթության տեսչություն

(կառուցվածքը լրաց. 08.04.99 N 200)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։