Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-12-26-ից մինչև 2009-04-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-04-01Բացել ARLIS-ում

600.0052.11.11.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 1998 թվականի N 52

քաղ. Երևան

ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել 1999 թ. հունվարի 1-ից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը.

ա) 35 կՎ բարձր լարման բջիջներով սնվող

սպառողներին` 16 դրամ/կՎտԺ

բ) 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող

սպառողներին` 20 դրամ/կՎտԺ

գ) 6 (10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող

սպառողներին` 25 դրամ/կՎտԺ

դ) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող

սպառողներին` 25 դրամ/կՎտԺ

այդ թվում`

բնակչությանը (անկախ մեկ բաժանորդի էլեկտրաէներգիայի

սպառման ծավալից)` 25 դրամ/կՎտԺ

2. Սահմանել 6 (10) կՎ և բարձր լարման ցանցից սնվող սպառողներին (համապատասխան հաշվառքի սարքի առկայության պայմաններում) ժամը 23.00-7.00 էլեկտրաէներգիայի սպառման համար գիշերային զեղչ սակագին, ներառյալ ավելացված արժեքի հարկը` - 12 դրամ/կՎտԺ:

3. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի N 6 որոշման 1-ին կետի է), ը), թ) ենթակետերը և 4-րդ կետը:

4. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 22-ի N 10 որոշումը:

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահ Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։