600.0052.11.11.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 1998 թվականի N 52
քաղ. Երևան
ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել 1999 թ. հունվարի 1-ից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
ա) 35 կՎ բարձր լարման բջիջներով սնվող
սպառողներին` 16 դրամ/կՎտԺ
բ) 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող
սպառողներին` 20 դրամ/կՎտԺ
գ) 6 (10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող
սպառողներին` 25 դրամ/կՎտԺ
դ) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող
սպառողներին` 25 դրամ/կՎտԺ
այդ թվում`
բնակչությանը (անկախ մեկ բաժանորդի էլեկտրաէներգիայի
սպառման ծավալից)` 25 դրամ/կՎտԺ
2. Սահմանել 6 (10) կՎ և բարձր լարման ցանցից սնվող սպառողներին (համապատասխան հաշվառքի սարքի առկայության պայմաններում) ժամը 23.00-7.00 էլեկտրաէներգիայի սպառման համար գիշերային զեղչ սակագին, ներառյալ ավելացված արժեքի հարկը` - 12 դրամ/կՎտԺ:
3. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի N 6 որոշման 1-ին կետի է), ը), թ) ենթակետերը և 4-րդ կետը:
4. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 22-ի N 10 որոշումը:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ Վ. Մովսեսյան