Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՈՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 20-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն պայմանագրի 92-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս Միության մարմինների գործունեության ֆինանսավորումը, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից ֆինանսական աջակցության տրամադրումն իրականացվում են Միության բյուջեի միջոցների հաշվին: Միության բյուջեի միջոցների ձևավորման և ծախսման կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթով:».

2) 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «, այդ թվում՝ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման միջոցով՝ սույն պայմանագրի 27-րդ հավելվածին համապատասխան» բառերով.

3) «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրությունը (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3 րդ կետով.

«3. Միջկառավարական խորհրդի կողմից սահմանվող ցանկում ներառված՝ արդյունաբերության ճյուղերում անդամ պետությունների կողմից համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանն աջակցելու նպատակով Հանձնաժողովի խորհուրդը կարող է Միության բյուջեի միջոցների հաշվին դրանց իրականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունել։

Անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով Միության բյուջեում հերթական ֆինանսական տարվա համար նախատեսվող միջոցների ծավալը որոշվում է Միության բյուջեի հաստատման տարվան նախորդող ֆինանսական տարում՝ անդամ պետությունների բյուջեներ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերից մուտքերի ընդհանուր գումարի տոկոսային հարաբերակցությամբ։

Նշված տոկոսային հարաբերակցության չափը և արդյունաբերության ճյուղերում անդամ պետությունների կողմից համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցության տրամադրման ձևը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

Անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և իրականացման, ինչպես նաև Միության բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը սահմանվում է Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող հիմնադրույթին համապատասխան։

Սույն կետով նախատեսված ֆինանսական աջակցության մեխանիզմը կիրառվում է 2023 թվականի մայիսի 25-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում:

Ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառումը երկարաձգելու մասին որոշումն ընդունվում է Բարձրագույն խորհրդի կողմից։

Նշված մեխանիզմի գործողության դադարեցման դեպքում անդամ պետությունները և Հանձնաժողովը պարտավոր են ամբողջ ծավալով ապահովել այն ֆինանսական պարտավորությունների կատարումը, որոնք առաջացել են դրա գործողության շրջանակներում արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների հիման վրա՝ այդ նախագծերի իրականացման ամբողջ ժամկետի ընթացքում:

Տվյալ պարտավորությունն ուժի մեջ է մնում ընդհուպ մինչև դրա ամբողջական կատարումը՝ անկախ մեխանիզմի գործողության դադարումից:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։