Հոդված 2
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից՝ հաշվի առնելով սույն հոդվածի երկրորդ պարբերությունը։
Սույն արձանագրության 1-ին հոդվածի 9-րդ կետն ուժի մեջ է մտնում «Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
Կատարված է Մոսկվա քաղաքում 2023 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն:
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից՝
Սույնով հավաստում եմ, որ տվյալ տեքստը ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ամբողջական և նույնական պատճենն է, որը 2023 թվականի մայիսի 25-ին Մոսկվա քաղաքում ստորագրվել է՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի կողմից,
Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի կողմից.
Ղազախստանի Հանրապետությունից ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ. Կ. Տոկաևի կողմից.
Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ս. Ն. Ժապարովի կողմից.
Ռուսաստանի Դաշնությունից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի կողմից։
Բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։
Ընդամենը ժապավինված է,
ամրագրված է ստորագրությամբ և
կնիքով պատճենի 9 թերթ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական դեպարտամենտի տնօրեն՝ Վ. Ի. Տարասկին
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2023 թվական: