Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 հուլիսի 2023 թվականի թիվ 16-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հուլիսի 7-ի

թիվ 16-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 58-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Շենքային պայմանները

Ցուցանիշի անվանումը Տողիծածկագիրը Ընդամենը հաշվետու տարում

Ա Բ 1

Գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը, քառ. մ 100

Ընթերցասրահի մակերեսը, քառ.մ 110

Ընթերցասրահի տեղերի քանակը, միավոր 120

Բաժին 2. Գրադարանային հավաքածուի (ֆոնդի) շարժը միավոր

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկա-գիրը Ընդա-

մենը այդ թվում՝ ըստ լեզուների այդ թվում՝ ըստ բովանդակության

հայերեն այլ լեզուներ հասա-րակա-քաղա-քական բնական գիտություն-ներ, բժշկություն տեխնիկա-կան, գյուղատն-տեսական և տնտեսագի-տական մշակույթ, ֆիզկուլ-տուրա և սպորտ հումա-նիտար գիտություն-ներ, գեղարվես-տական գրականութ-յուն

Ա Բ 1 2 3 4 5 6 7 8

Գրադարանային հավաքածուն ֆոնդը) տարեսկզբին 200

Ստացվել է հաշվետու տարում, ընդամենը 210

բյուջետային միջոցների հաշվին 210.1

նվիրաբերած 210.2

Դուրս է գրվել հաշվետու տարում 220

Գրադարանային հավաքածուն ֆոնդը) տարեվերջին 230

Տացքը 240

որից՝ 1-9-րդ դասարան-

ների աշակերտներին 240.1

Բաժին 3. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի մարդ

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկագիրը Ընթերցողների թվաքանակը ըստ տարիքի

15 և ցածր 16 - 18 19 - 25 26 - 40 41 - 55 56 - 63 64 և բարձր

Ա Բ 1 2 3 4 5 6 7 8

Ընդամենը 300

որից` կանայք 300.1

Բաժին 4. Հաճախումների և միջոցառումների քանակը միավոր

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Հաճախումների քանակը Միջոցառումների քանակը

Ա Բ 1 2

Ընդամենը 400

որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտների 400.1

Բաժին 5. Գրադարանային աշխատողներ մարդ

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկագիրը Գրադարանային աշխատողների թվաքանակը ընդամենը ըստ կրթական մակարդակի

բարձրագույն մասնագիտական միջին մասնագիտական միջնակարգ

Ա Բ 1 2 3 4

Ընդամենը 500

որից` կանայք 500.1

Բաժին 6. Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը դրամ

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկագիրը Ընդամենը հաշվետու տարում

Ա Բ 1

Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, այդ թվում՝ 600

Մնացորդը տարեսկզբին 610

Ֆինանսկան մուտքերը, ընդամենը, այդ թվում 620

բյուջեից (պետական և համայնքային) 620.1

նվիրատվություններ 620.2

վարձակալությունից 620.3

այլ եկամուտներ 620.4

Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում 630

նյութական ծախսեր 630.1

ոչ նյութական ծառայությունների վճարումներ 630.2

գործուղման ծախսեր 630.3

աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ 630.4

գրադարանային ֆոնդի համալրման 630.5

հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման 630.6

այլ ծախսեր 630.7

Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին 640

Ղեկավար _____________________________ ____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝ _____________________________ ____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« _______ »____________20_____թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հուլիսի 7-ի

թիվ 16-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 58-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են գրադարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

6. «100» ծածկագրով տողում լրացվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը (քառ. մ):

7. «110» ծածկագրով տողում լրացվում է ընթերցասրահի մակերեսը, քառ. մ, իսկ «120» ծածկագրով տողում ` տեղերի քանակը, միավոր:

3. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ (ՖՈՆԴԻ) ՇԱՐԺԸ

8. «200» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային հավաքածուի (ֆոնդի) ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 1):

9. «210» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում ստացված գրադարանային հավաքածուի (ֆոնդի) քանակը (սյունակ 1), որից «210.1» ծածկագրով տողում առանձնացվում է բյուջետային միջոցների հաշվին ստացվածը, «210.2» ծածկագրով տողում՝ նվիրաբերածը:

10. «220» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում դուրս գրված գրադարանային հավաքածուի (ֆոնդի) քանակը (սյունակ 1):

11. «230» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային հավաքածուի (ֆոնդի) քանակը տարեվերջին (սյունակ 3):

12. «240» ծածկագրով տողում լրացվում է տացքը (սպասարկած գրականություն) (սյունակ 1), որից «240.1» ծածկագրով տողում առանձնացվում է 1-9-րդ դասարանների աշակերտներին սպասարկած գրականությունը:

13. Բաժին 2-ի սյունակներ 2-3-ում լրացվում է գրքային հավաքածուն (ֆոնդն) ըստ լեզուների, իսկ 4-8-ում՝ ըստ բովանդակության:

4. ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ

14. Հաշվետվության «300» ծածկագրով տողում լրացվում է ընթերցողների թվաքանակը (սյունակ 1), որից սյունակներ 2-8-ում առանձնացվում է ըստ տարիքի:

15. «300.1» ծածկագրով տողում առանձնացվում է կանանց թվաքանակը:

5. ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

16. Հաշվետվության «400» ծածկագրով տողում լրացվում է հաճախումների քանակը (սյունակ 1), որից «400.1» ծածկագրով տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներինը:

17. Սյունակ 2-ում լրացվում է միջոցառումների քանակը, որից «400.1» ծածկագրով տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտների համար նախատեսված միջոցառումների քանակը:

6. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

18. Հաշվետվության «500» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 1), սյունակներ 2-4-ում՝ գրադարանային աշխատողների թվաքանակն՝ ըստ կրթական մակարդակի:

19. «500.1» ծածկագրով տողում առանձնացվում է կանանց թվաքանակը:

7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ Ու ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

20. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

21. «600» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

22. «610» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

23. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները լրացվում են «620» ծածկագրով տողում, բյուջեից (պետական և համայնքային)՝ «620.1», նվիրատվությունները՝ «620.2», վարձակալությունից՝ «620.3»-ում, այլ եկամուտներ՝ «620.4» ծածկագրով տողերում:

24. «630» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր»՝ «630.1» ծածկագրով տողում, լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ»՝ «630.2» ծածկագրով տողում, լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «630.3» ծածկագրով տողում լրացվում է գործուղման ծախսերը,

4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» «630.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները:

5) «630.5» ծածկագրով տողում լրացվում է գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը,

6) «630.6» ծածկագրով տողում լրացվում է գրադարանների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,

7) սույն հրահանգի 24-րդ կետում նշված տողերում չառանձնացված այլ ծախսերը լրացվում են «630.7» ծածկագրով տողում:

25. «640» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։