Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-ԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 1999 թվականի N 12

քաղ. Երևան

«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-ԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 41, 42, 43, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Հայէներգո» ՊՓԲԸ-ում իրականացվող բարեփոխումները դեռևս ընթացքի մեջ են, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Հայէներգո» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտերը և տրամադրել`

- կենտրոնական կարգավարական ծառայության գործունեության լիցենզիա` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործողության ժամկետով.

- «ՁորաՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործողության ժամկետով.

- էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործողության ժամկետով:

2. Ընդունել ի գիտություն, որ «ՁորաՀԷԿ»-ում արտադրվող էլեկտրական էներգիայի արտադրության ծախսերը ներառված են «Հայէներգո» ՊՓԲԸ-ի սակագնում:

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահ Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։