ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 հուլիսի 2023 թ.
ք. Երևան N 19-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 21-ի «Դիտորդների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը, դիտորդների և այցելուների վկայականների, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթի էլեկտրոնային ձևը սահմանելու մասին» N 3-Ն որոշման թիվ 3 հավելվածի Ձև 1-ը և Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Վ. Հովակիմյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2023 թ. հուլիսի 18-ի N 19-Ն որոշման
«Ձև 1
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է ընտրության անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ
______________________________________
.ազգանուն, .անուն, .հայրանուն
______________________________________
.կազմակերպության .անվանում
[համատեղ դիտորդության դեպքում նշվում է
«ՀԱՄԱՏԵՂ»]
QR- կոդ
Կ.Տ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում
Ձև 2
Հայաստանի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է հանրաքվեի (տեղական հանրաքվե) անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ
______________________________________
.ազգանուն, .անուն, .հայրանուն
______________________________________
.կազմակերպության .անվանում
[համատեղ դիտորդության դեպքում նշվում է «ՀԱՄԱՏԵՂ»]
QR- կոդ
Կ.Տ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական: