Հոդված 8. Օրենքի 63-րդ հոդվածում՝
Հոդված 8. Օրենքի 63-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին նախադասությունը «զինծառայողների համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների,» բառերով.
2) 4-րդ մասում՝
ա. «ծառայությունից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից» բառերով,
բ. «չափով» բառը փոխարինել «չափերով» բառով: