Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 13-րդ մասի «8-12-րդ» բառերը փոխարինել «8-11-րդ» բառերով.

2) 17-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-21-րդ մասերով.

«18. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակվում է նաև պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին, որն այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և բավարարում է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պայմանները: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն հաշվառված անձանց, որոնց կենսաթոշակի չափը հաշվարկվում է այդ մասով սահմանված կարգով:

19. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնից, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի չափը, սույն հոդվածի 18-րդ մասի համաձայն, սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկելիս հիմք են ընդունվում սույն մասում նշված ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարը:

20. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն հոդվածի 18-րդ մասով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ:

21. Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը հաշվարկվել է սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։