Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած և քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները և ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչև քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչև քրեական ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» և «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, որոնք նշված որակավորումներն ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. հուլիսի 18
Երևան
ՀՕ-246-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: