Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-20-ից մինչև 2023-08-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 21. Բուծողի իրավունքը դադարեցնելը

գործել է մինչև 2023-08-10Բացել ARLIS-ում

Հոդված 21. Բուծողի իրավունքը դադարեցնելը

1. Բուծողի իրավունքը կարող է դադարեցվել, եթե`

1) հաստատվի, որ սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն կատարվում.

2) համապատասխան հարցման արդյունքում և նշանակված ժամկետում`

ա. բուծողը հնարավորություն չունի լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն, փաստաթղթեր կամ նյութեր, որոնք անհրաժեշտ են սորտի ստուգման և պահպանման համար,

բ. բուծողը չի առաջարկում այլ անվանում, եթե սորտի անվանումը դադարեցվել է բուծողի իրավունք տալուց հետո.

գ. բուծողը չի վճարել այն վճարները, որոնք նախատեսված են վճարման ենթակա իրավունքներն ուժի մեջ մնալու համար:

2. Բացի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերից, բուծողի իրավունքը չի կարող դադարեցվել:

(21-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-242-Ն)

(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։