Գլուխ 6 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 21. Բուծողի իրավունքը դադարեցնելը
Հոդված 21. Բուծողի իրավունքը դադարեցնելը
1. Բուծողի իրավունքը կարող է դադարեցվել, եթե`
1) հաստատվի, որ սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածով սահմանված պահանջները չեն կատարվում.
2) համապատասխան հարցման արդյունքում և նշանակված ժամկետում`
ա. բուծողը հնարավորություն չունի լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն, փաստաթղթեր կամ նյութեր, որոնք անհրաժեշտ են սորտի ստուգման և պահպանման համար,
բ. բուծողը չի առաջարկել այլ անվանում, և սորտի անվանումը դադարեցվել է բուծողի իրավունք տալուց հետո:
2. Բացի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերից, բուծողի իրավունքը չի կարող դադարեցվել: