ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1689-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ, 605-րդ, 685-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 61.1-ին հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգը և պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու օրինակելի պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 314-Ն որոշմամբ, ինչպես նաև ելնելով Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի, Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի, Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի և Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագրեր) իրականացման արդյունքում կառուցված և վերականգնված հիդրոտեխնիկական կառուցվածքները, ինչպես նաև ձեռք բերված նյութերը, սարքերն ու սարքավորումներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ծրագրերի շրջանակներում նոր կառուցված hիդրոտեխնիկական կառուցվածքները՝
1) որպես պետական գույք ներդնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ջրօգտագործողների ընկերություններին՝ համաձայն N 2 հավելվածի.
3) նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքին (Բարձրունի բնակավայր)՝ համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը խմբ., լրաց., փոփ. 27.07.23 N 1281-Ա)
2. Ծրագրերի շրջանակներում վերականգնված hիդրոտեխնիկական կառուցվածքների՝
1) վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող համապատասխան հիդրոտեխնիկական կառուցվածքների հաշվեկշռային արժեքը և լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` համաձայն N 4 հավելվածի.
2) վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում հաշվառված համապատասխան գույքի արժեքը՝ համապատասխանաբար փոփոխություններ կատարելով ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքերի ցանկերում՝ համաձայն N 5 հավելվածի.
3) վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել համայնքային սեփականություն հանդիսացող և ջրօգտագործողների կողմից շահագործվող գույքի հաշվեկշռային արժեքը, և գույքը նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքին (Գառնի և Հացավան բնակավայրեր)՝ համաձայն N 6 հավելվածի։
(2-րդ կետը լրաց., խմբ. 27.07.23 N 1281-Ա)
3. Ծրագրերի շրջանակներում ձեռք բերված կարգավարական (դիսպետչերական) հսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի հետ համատեղելի ջրաչափական սարքավորումները`
1) որպես պետական գույք ներդնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ համաձայն N 7 հավելվածի.
2) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ջրօգտագործողների ընկերություններին՝ համաձայն N 8 հավելվածի:
(3-րդ կետը խմբ., փոփ., լրաց 27.07.23 N 1281-Ա)
4. Ծրագրերի շրջանակներում «Բաղրամյան-Նոյակերտ ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցում» պայմանագրով ձեռք բերված, սակայն չօգտագործված 24,559,773 դրամ արժողությամբ, 51 անվանում նյութերը, սարքերն ու սարքավորումներն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ համաձայն N 9 հավելվածի։
5. (կետն ուժը կորցրել է 27.07.23 N 1281-Ա)
5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1, 4, 7 հավելվածներում նշված գույքի արժեքի չափով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալին ավելացման գործընթացը։
(5.1-ին կետը լրաց 27.07.23 N 1281-Ա)
5.2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման NN 1, 4, 7 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացը.
2) սույն որոշման NN 2, 5, 8 հավելվածներում նշված գույքին համապատասխանաբար՝ անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման, գույքերի ցանկերում համապատասխան փոփոխություններ կատարելու, հանձնման-ընդունման և մնացած անհրաժեշտ գործընթացները.
3) սույն որոշման NN 3, 6 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը, նշված համայնքների հետ համագործակցությունը գույքի նվիրաբերության գործընթացը կազմակերպելու համար, իսկ վերջիններիս կողմից նվիրաբերության ընդունումից հրաժարվելու դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ.
4) սույն որոշման N 9 հավելվածում նշված գույքի ամրացման նպատակով հանձնման-ընդունման գործընթացը՝ հետագայում առաջարկություններ ներկայացնելու նպատակով.
5) սույն որոշմամբ հանձնվող գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրերի կնքման, հանձնման-ընդունման, պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը։
(5.2-րդ կետը լրաց 27.07.23 N 1281-Ա)
6. Սահմանել, որ սույն որոշման կատարման համար անհրաժեշտ ծախսերը (պետական տուրքերը, նոտարական ծախսերը, գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գույքերի չափագրումը և այլն) համապատասխանաբար կատարվում են «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության, ջրօգտագործողների ընկերությունների և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի միջոցների հաշվին:
(6-րդ կետը փոփ., լրաց. 27.07.23 N 1281-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը խմբ. 27.07.23 N 1281-Ա)
NN
ը/կ Ընկերության անվանումը Կառուցված գույքի անվանումը Կառուցված գույքի հաշվեկշռային
արժեքը (դրամ)
1. «Ջրառ»
փակ
բաժնետիրական
ընկերություն Վեդի ջրամբարի ոռոգման համակարգի
մայր ջրատար (ներառյալ երկու փականային կառավարման հանգույցները) 794488423.15
Վեդի ջրամբարի ջրառ հանգույցներ և ջրի
փոխադրման համակարգ 6732894132
(հավելվածը խմբ. 27.07.23 N 1281-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը լրաց. 27.07.23 N 1281-Ա)
NN
ը/կ Ջրօգտագործողների
ընկերության անվանումը Կառուցված գույքի անվանումը Կառուցված գույքի
հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. «Սյունիք» Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգ 3699670149
2. «Արտաշատ» Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ 4320940446
Ազատ գետից Մխչյանի պոմպակայանի 1-ին աստիճանի հեռացնող ջրանցքի ինքնահոս ոռոգման համակարգ 137681272
Վեդու ջրամբարի ոռոգման համակարգի Սիսավան, Ուրցաձոր և Գոռավան ճյուղեր 1989338611
3. «Երևան» Արտաշատի ջրանցքի 5-րդ բաժանարարի ինքնահոս ոռոգման համակարգ 316113888
Նոր Խարբերդի ինքնահոս ոռոգման համակարգ 856004391
Ծիծեռնակաբերդի ինքնահոս ոռոգման համակարգ 166607783
4. «Արագածոտն» Բաղրամյան-Նորակերտի ինքնահոս համակարգ 554841485
Բաղրամյան-Նորակերտի ներտնտեսային ոռոգման ցանց 460713556
5. «Արարատ» Վեդու ջրամբարի ոռոգման համակարգի Արարատ ճյուղ (ՆԿ 00+00 մինչև ՆԿ 78+00 և ՆԿ 78+00-ից մինչև վերջ) 2035150129.85
6. «Կոտայք» Նոր Գեղիի և Նոր Արտամետի ինքնահոս ոռոգման համակարգ 201458572
Պտղնիի ինքնահոս ոռոգման համակարգ 622232206
(հավելվածը լրաց., փոփ. 27.07.23 N 1281-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը խմբ. 27.07.23 N 1281-Ա)
NN
ը/կ Մարզի անվանումը Համայնքի անվանումը Կառուցված գույքի անվանումը Կառուցված գույքի հաշվեկշռային
արժեքը (դրամ)
1 2 3 4 5
1. Վայոց ձոր Վայք (Բարձրունի բնակավայր) Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգ 97831030
(հավելվածը խմբ. 27.07.23 N 1281-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ թողարկման ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ «ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը լրաց. 27.07.23 N 1281-Ա)
NN
ը/կ Ընկերության անվանումը Վերականգնված գույքի անվանումը Գույքի վրա կատարված վերականգնման աշխատանքների արժեքը
(դրամ)
1. «Ջրառ»
փակ
բաժնետիրական
ընկերություն Ստորին Հրազդանի մայր ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնում 329137940
Արտաշատի մայր ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնում 227079424
Գեղարդալճի պատվարի վերակառուցում, և Գեղարդալճի ինքնահոս համակարգ (1․925 կմ և 31․466 կմ հատվածներ) 3851624980.30
(հավելվածը լրաց., փոփ. 27.07.23 N 1281-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ջրօգտագործողների ընկերությունների անվանումը Վերականգնված գույքի անվանումը Գույքի վրա կատարված վերականգնման աշխատանքների արժեքը (դրամ)
1. «Արտաշատ» Քաղցրաշեն ջրհան կայանի հեռացնող ջրանցք 137142666
Ջրաշեն-Ազատ ջրհան կայանի հեռացնող ջրանցք 125777645
2. «Տավուշ» Աչաջուր ջրհան կայանի հեռացնող ջրանցք 55229698
Նոյեմբերյանի քառաստիճան ջրհան կայանի հեռացնող ջրանցք 89856883
Զեյթուն-Հաղթանակ ջրհան կայանի հեռացնող ջրանցք 520802842
3. «Արմավիր» Մեծամոր (Տանձուտ Ղամշլու) ջրհան կայանի հեռացնող ջրանցք 845062195
Ղարա-Ղալայի ջրհան կայանների հեռացնող ջրանցքներ 244723465
4. «Արարատ» Ավշար-Այգեվան ջրհան կայանի հեռացնող ջրանցք 221956160
Արմաշ ջրհան կայանի հեռացնող ջրանցք 119863230
Արազափ ջրհան կայանի հեռացնող ջրանցք 138342323
5. «Կոտայք» Զովք ջրհան կայանի հեռացնող ջրանցք 63445418
Գառնիի մայր ջրանցք 366990029
6. «Թալին» Արգինա ջրհան կայանի հեռացնող ջրանցք 286154878
Սարալանջ ջրհան կայանի հեռացնող ջրանցք 384709241
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը խմբ. 27.07.23 N 1281-Ա)
NN
ը/կ Մարզի անվանումը, համայնքի անվանումը Բնակավայրի անվանումը Ջրօգտագործողների ընկերության անվանումը Վերականգնված գույքի անվանումը Գույքի վրա կատարված վերականգնման աշխատանքների
արժեքը (դրամ)
1. Կոտայք Գառնի Գառնի «Կոտայք» Գառնիի ներտնտեսային
ոռոգման
համակարգ 142389517
2. Կոտայք Գառնի Հացավան «Կոտայք» Հացավանի ներտնտեսային
ոռոգման
համակարգ 75657332
(հավելվածը խմբ. 27.07.23 N 1281-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 7
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ «ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը լրաց. 27.07.23 N 1281-Ա)
NN
ը/կ Ընկերության անվանումը Կարգավարական (դիսպետչերական) հսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի հետ համատեղելի ջրաչափական սարքավորումներ Ընդհանուր արժեքը (դրամ)
Մակարդակաչափ Հոսքաչափ (հատ) Արժեքը (դրամ)
Ուլտրաձայնային (հատ) Արժեքը (դրամ) Ռադարային (հատ) Արժեքը (դրամ)
1. «Ջրառ» փակ բաժնետիրական
ընկերություն 39 179397235,68 9 41692010,89 - - 221089246,57
(հավելվածը լրաց. 27.07.23 N 1281-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 8
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը խմբ. 27.07.23 N 1281-Ա)
NN
ը/կ Ջրօգտագործողների ընկերության անվանումը Կարգավարական (դիսպետչերական) հսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի հետ համատեղելի ջրաչափական սարքավորումներ Ընդհանուր արժեքը (դրամ)
Մակարդակաչափ Հոսքաչափ (հատ) Արժեքը (դրամ)
Ուլտրաձայնային (հատ) Արժեքը (դրամ) Ռադարային (հատ) Արժեքը (դրամ)
1. «Շիրակ» 4 18399716,48 18399716,48
2. «Գեղարքունիք» 5 22999645,6 22999645,6
3. «Արմավիր» 4 18399716,48 18399716,48
4. «Արագածոտն» 4 18399716,48 18399716,48
5. «Երևան» 2 9199858,24 1 7286603,05 16486461,29
6. «Տավուշ» 5 22999645,6 22999645,6
7. «Լոռի» 2 9199858,24 9199858,24
8. «Կոտայք» 2 9199858,24 9199858,24
9. «Սյունիք» 2 9199858,24 9199858,24
10. «Եղեգնաձոր» 3 21859809,15 21859809,15
11. «Արտաշատ» 1 4599929,12 4599929,12
(հավելվածը խմբ. 27.07.23 N 1281-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 9
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 14-ի N 1689-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ամսաթիվ Անվանումը Չափի միավորը Քանակը Գումարը
1. 10/9/2018 Սողնակ մետաղական D=150, PN=1.0ՄՊա հատ 4 290,369
2. 10/9/2018 Սողնակ մետաղական D=80, PN=1.0ՄՊա հատ 28 932,107
3. 10/9/2018 Սողնակ մետաղական D=40, PN=1.0ՄՊա հատ 3 100,863
4. 9/25/2018 Պողպատե կցաշուրթ D=200մմ,
PN=1.0ՄՊա հատ 4 71,953
5. 9/10/2018 Էլեկտրամագնիս. հոսքաչափ D300մմ,
PN=1.0ՄՊա հատ 1 696,724
6. 9/10/2018 Էլեկտրամագնիս. հոսքաչափ D200մմ,
PN=1.0ՄՊա հատ 2 1,170,395
7. 9/10/2018 Էլեկտրամագնիս. հոսքաչափ D150մմ,
PN=1.0ՄՊա հատ 2 1,090,197
8. 10/9/2018 Գնդային փական D=100մմ, PN=1.0ՄՊա հատ 8 338,860
9. 10/9/2018 Գնդային փական D=80մմ, PN=1.0ՄՊա հատ 4 119,059
10. 9/13/2018 Գնդային փական D=65մմ, PN=1.0ՄՊա հատ 2 7,592
12/26/2018 Գնդային փական D=65մմ, PN=1.0ՄՊա հատ 30 82,667
11. 9/13/2018 Գնդային փական D=50մմ, PN=1.0ՄՊա հատ 4 10,245
12/26/2018 Գնդային փական D=50մմ, PN=1.0ՄՊա հատ 176 338,486
12. 9/13/2018 Գնդային փական D=40մմ, PN=1.0ՄՊա հատ 1 1,957
12/26/2018 Գնդային փական D=40մմ, PN=1.0ՄՊա հատ 236 346,734
13. 12/26/2018 Գնդային փական D=32մմ PN=1.0ՄՊա հատ 218 226,814
14. 12/26/2018 Գնդային փական D=25մմ PN=1.0ՄՊա հատ 135 108,961
15. 10/9/2018 Օդահան D=15մմ հատ 86 2,228,138
16. 10/9/2018 Ճնշման կարգավորիչ D=50մմ,
PN=1.0ՄՊա հատ 20 1,542,465
17. 9/13/2018 Պլաստիկ հոր 0.64x0.5մմ, H=0.30մ հատ 42 268,060
12/26/2018 Պլաստիկ հոր 0.64x0.5մմ, H=0.30մ հատ 820 3,929,677
18. 9/24/2018 Պոլիէթիլենե եռաբաշխիչ de400xde280(Pe) հատ 4 438,507
19. 12/26/2018 Պոլիէթիլենե եռաբաշխիչ de280xde110(Pe) հատ 1 23,407
20. 9/25/2018 Պոլիէթիլենե միջադիր de200 հատ 4 40,639
21. 9/25/2018 Պոլիէթիլենե միջադիր de160 հատ 8 43,478
22. 9/25/2018 Պոլիէթիլենե անցում de355xde200(Pe) հատ 2 223,919
23. 12/26/2018 Պոլիէթիլենե անցում de280xde200(Pe) հատ 1 28,073
24. 9/25/2018 Պոլիէթիլենե անցում de280xde160(Pe) հատ 1 48,189
25. 9/25/2018 Պոլիէթիլենե անցում de160xde75(Pe) հատ 1 11,760
26. 9/25/2018 Պոլիէթիլենե անցում de90xde50(Pe) հատ 3 9,081
27. 9/13/2018 Պոլիէթիլենե անցում de75xde50(Pe) հատ 8 15,452
12/26/2018 Պոլիէթիլենե անցում de75xde50(Pe) հատ 14 20,304
28. 9/25/2018 Պոլիէթիլենե անցում de75xde32(Pe) հատ 9 19,665
29. 9/13/2018 Պոլիէթիլենե անցում de63xde50(Pe) հատ 6 8,163
12/26/2018 Պոլիէթիլենե անցում de63xde50(Pe) հատ 18 18,387
30. 9/13/2018 Պոլիէթիլենե անցում de63xde32(Pe) հատ 6 6,550
12/26/2018 Պոլիէթիլենե անցում de63xde32(Pe) հատ 108 88,531
31. 9/13/2018 Պոլիէթիլենե անցում de50xde32(Pe) հատ 3 2,469
12/26/2018 Պոլիէթիլենե անցում de50xde32(Pe) հատ 228 139,455
32. 9/13/2018 Պոլիէթիլենե անցում de40xde32(Pe) հատ 10 6,466
12/26/2018 Պոլիէթիլենե անցում de40xde32(Pe) հատ 210 101,961
33. 12/26/2018 Պոլիէթիլենե անկյունակ de75(Pe), α=90° հատ 85 184,913
34. 12/26/2018 Պոլիէթիլենե անկյունակ de63(Pe), α=90° հատ 385 504,955
35. 9/13/2018 Պոլիէթիլենե անկյունակ de50(Pe), α=90° հատ 4 4,770
12/26/2018 Պոլիէթիլենե անկյունակ de50(Pe), α=90° հատ 228 204,150
36. 9/13/2018 Պոլիէթիլենե անկյունակ de40(Pe), α=90° հատ 15 12,471
12/26/2018 Պոլիէթիլենե անկյունակ de40(Pe), α=90° հատ 205 127,972
37. 9/13/2018 Պոլիէթիլենե անկյունակ de32(Pe), α=90° հատ 10 4,955
12/26/2018 Պոլիէթիլենե անկյունակ de32(Pe), α=90° հատ 190 70,686
38. 9/13/2018 Պոլիէթիլենե խամութային անցում
de200xde32(Pe) հատ 10 23,346
12/26/2018 Պոլիէթիլենե խամութային անցում
de200xde32(Pe) հատ 2 2,245
39. 9/13/2018 Պոլիէթիլենե խամութային անցում
de200xde20(Pe) հատ 4 9,271
40. 9/13/2018 Պոլիէթիլենե խամութային անցում
de160xde50(Pe) հատ 55 101,614
41. 9/13/2018 Պոլիէթիլենե խամութային անցում
de160xde32(Pe) հատ 2 3,695
12/26/2018 Պոլիէթիլենե խամութային անցում
de160xde32(Pe) հատ 786 1,090,370
42. 9/13/2018 Պոլիէթիլենե խամութային անցում
de160xde20(Pe) հատ 6 10,934
12/26/2018 Պոլիէթիլենե խամութային անցում
de160xde20(Pe) հատ 162 221,669
43. 9/25/2018 Պարուրակային կցորդիչ de75(Pe) հատ 3 8,016
44. 9/13/2018 Պարուրակային կցորդիչ de63(Pe) հատ 16 15,318
45. 12/26/2018 Պարուրակային կցորդիչ de50(Pe) հատ 12 5,902
46. 9/13/2018 Պարուրակային կցորդիչ de50(Pe) հատ 9 4,426
9/13/2018 Պարուրակային կցորդիչ de50(Pe) հատ 10 7,054
12/26/2018 Պարուրակային կցորդիչ de50(Pe) հատ 210 109,907
47. 9/13/2018 Պարուրակային կցորդիչ de32(Pe) հատ 1 286
12/26/2018 Պարուրակային կցորդիչ de32(Pe) հատ 775 166,149
9/13/2018 Պարուրակային կցորդիչ de32(Pe) հատ 25 8,608
12/26/2018 Պարուրակային կցորդիչ de32(Pe) հատ 3,175 1,501,513
48. 9/25/2018 Պոլիէթիլենե խցափակիչ de400(Pe) հատ 1 76,184
49. 9/25/2018 Պոլիէթիլենե խցափակիչ de280(Pe) հատ 5 133,677
50. 9/25/2018 Պոլիէթիլենե խցափակիչ de200(Pe) հատ 2 27,292
51. 9/25/2018 Պոլիէթիլենե խցափակիչ de160(Pe) հատ 81 627,351
Ընդամենը 20,466,477
ԱԱՀ 4,093,295
Ընդհանուրը 24,559,773
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ