Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Սահմանումները

գործել է մինչև 2014-10-24Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սահմանումները

Սույն Տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ եզրույթներն ու սահմանումները՝

«այրման խցի օդափոխություն»՝ գազօգտագործող սարքավորման այրման խցում և ծխանցքերում օդի միջոցով չայրված գազի արտամղման գործընթաց՝ հրածորանի մեջ գազի մատուցման բացակայության դեպքում․

«գազահրածորանային սարքվածքի վառման ժամանակ»՝ գազը հրածորան մատուցելու պահից մինչև բոցավառումն ու գազահրածորանային սարքվածքի ամբողջ մակերևույթով տարածումն ընկած ժամանակահատվածը․

«գազային տրակտ»՝ հիմնական փակիչ օրգանի և հրածորանի (հրածորանների) միջև գտնվող սարքավորումների մասերը, որոնցով մատուցվում է կամ որոնցում գտնվում է գազը.

«գազանման վառելիք»՝ 15 С ջերմաստիճանի և 101,325 կՊա մթնոլորտային ճնշման պայմաններում գազանման վիճակում գտնվող վառելիք․

«ամբողջական նախնական խառնումով հրածորան»՝ հրածորան, որում գազը հրածորանի ելքային անցքերի մոտ խառնվում է այրման համար անհրաժեշտ օդի հետ կամ ուր մատուցվում է պատրաստի դյուրավառ խառնուրդը․

«վառք»՝ գործընթաց, որի ընթացքում տեղի է ունենում բռնկման և (կամ) հիմնական հրածորանի գազաօդային խառնուրդի բոցավառումը՝ բոցի առկայության գրանցմամբ․

«համակցված հրածորան»՝ վառելիքի գազանման կամ հեղուկ տեսակների առանձին այրման համար նախատեսված հրածորան․

«գազի հոսակորուստի նորմ»՝ գազային տրակտի միջով գազի հոսակորուստի թույլատրելի մեծությունը՝ մուտքի խողովակաոստ գազի մատուցման և կառավարման, կարգավորիչ և անվտանգության սարքվածքների փակ վիճակում լինելու դեպքում․

«շուկայում գազօգտագործող սարքավորումների շրջանառություն»՝ գազօգտագործող սարքավորումները արտադրողից սպառողին (օգտագործողին) փոխանցվելու գործընթացներ, որոնք գազօգտագործող սարքավորումներն անցնում են արտադրության ավարտից հետո․

«գազօգտագործող սարքավորումների խմբաքանակ»՝ տեխնոլոգիական գործընթացի միևնույն պայմաններում արտադրված գազօգտագործող սարքավորումների՝ որոշակի կերպով նույնականացված միավորների քանակ․

«կրկնակի վառք»՝ վառք, որի դեպքում սարքավորման կառուցվածքով նախատեսված է, որ սարքավորման աշխատանքի ընթացքում բոցի մարումից հետո դադարում է գազի մատուցումը հրածորան և սկսվում է հրածորանի ավտոմատ գործարկման՝ տրված ծրագրի կատարումը․

«գործարկման հզորություն»՝ գազօգտագործող սարքավորման միջին հզորությունը՝ հրածորան գազի մատուցման պահից մինչև բոցի առկայությունը գրանցելու պահն ընկած ժամանակի միջակայքում․

«տեխնիկական փաստաթղթեր»՝ գրաֆիկական և տեքստային փաստաթղթերի համակարգ, որոնք օգտագործվում են գազօգտագործող սարքավորման (դետալների, հավաքման միավորների, համալիրների և լրակազմերի) նախագծման, արտադրման և շահագործման ժամանակ․

«տիպային նմուշ»՝ ըստ ֆունկցիոնալ նշանակության և կառուցվածքային կատարման նույնականացված՝ տեխնոլոգիական գործընթացի միևնույն պայմաններում արտադրված գազօգտագործող սարքավորման նմուշ, որն ընտրվել է համապատասխանության գնահատման համար․

«անվտանգության սարքվածք»՝ սարքվածք, որն ապահովում է հիմնական հրածորան գազի մատուցման ավտոմատ անջատումը՝ թույլատրելի սահմաններից հսկվող պարամետրերի շեղվելու դեպքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։