Հոդված 3. Շուկայում շրջանառության կանոնները
Հոդված 3. Շուկայում շրջանառության կանոնները
1. Գազօգտագործող սարքավորումները շուկայում շրջանառության մեջ բաց են թողնվում սույն Տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերին դրանց համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա, և պայմանով, որ այդ սարքավորումներն անցել են համապատասխանության հավաստումը սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի, ինչպես նաև Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերի համաձայն, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։