Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Անվտանգությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության ապահովումը

գործել է մինչև 2014-10-24Բացել ARLIS-ում

Հոդված 5. Անվտանգությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության ապահովումը

1. Գազօգտագործող սարքավորումների համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին ապահովվում է այդ պահանջների անմիջական կատարմամբ, կամ միջպետական ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում (նախքան միջպետական ստանդարտների ընդունումը)՝ Մաքսային միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների այն պահանջների կատարմամբ, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը և այն ստանդարտների պահանջների պահպանումը, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ (այսուհետ՝ ստանդարտներ)։

Տվյալ ստանդարտների պահանջները կամավոր հիմունքով կատարելը վկայում է սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանության մասին։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկերը հաստատում է Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։