Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՀՍԿՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-08-12-ից մինչև 2013-01-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-01-25Բացել ARLIS-ում

109.0002.30.11.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

N 2-Ս 30.11.1998 թ.

ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՀՍԿՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ Կառավարության 1995 թ. մայիսի 7-ի թիվ 249 որոշմամբ հաստատված կարգի.

Հրամայում եմ`

1. Հաստատել ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների գնացուցակը:

2. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների գնացուցակը ուժի մեջ դնել 1999 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել տնտեսագիտական վարչության վրա:

Նախարար Ա. Վարդանյան

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարություն

________

06.11. 1998 թ. Հաստատում եմ`

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության

նախարար

_______ Ա. Վարդանյան

30.11.1998 թ.

Գ Ն Ա Ց ՈՒ Ց Ա Կ

Ռադիոէլեկտրոնային միջոցների եվ բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման եվ օգտագործման համար ծառայությունների

ք. Երևան 1998 թ.

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1.1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, իրենց արտադրական, անձնական, ինչպես նաև բնակչության կարիքների բավարարման համար իրավասու են սահմանված կարգով ձեռք բերել և շահագործել էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր հանդիսացող ռադիոէլեկտրոնային միջոցներ և բարձր հաճախության սարքավորումներ:

1.2. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների շահագործումն իրականացվում է ռադիոհաճախության տիրույթի օգտագործմամբ:

1.3. Ծառայության միավոր է ընդունված մեկ հաճախության հատկացումը մեկ կամ մի խումբ ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների շահագործման համար, սահմանված ժամկետում:

2. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2.1. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցումների և թույլտվությունների ձևակերպումը նշելով.

● աշխատանքային հաճախությունները.

● ազդականչերը.

● ճառագայթման կարգը և հզորությունը.

● թույլատրված բաժանորդները.

● տվյալ ռադիոէլեկտրոնային միջոցին հատկացված թղթակցության տեսակը:

Վերը նշված աշխատանքների կատարման ծախսերը կազմում են գրանցումների և թույլտվությունների վճարումներ:

2.2. Ռադիոէլեկտրոնային միջոցների փորձարկում, տեխնիկական փորձաքննություն, էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն, հաճախության ընտրություն:

2.3. Ընդհանուր օգտագործման ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների և էլեկտրական սարքավորումների փորձարկումներ`

● արդյունաբերական ապրանքների նմուշների փորձարկումներ գործող նորմերին և չափանիշներին համապատասխան:

Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների սեփականատերերը վերը նշված ծառայությունների հետ կապված բոլոր վճարումները կատարում են ՀՀԿ ՊՓԲԸ:

3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

3.1. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների օգտագործման համար հատկացված հաճախությունների, գրանցումների, թույլտվությունների, տեխնիկական փորձարկումների, էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության և միջազգային կոորդինացման վճարների գանձման հիմք են հանդիսանում կնքված համապատասխան պայմանագրերը և ըստ այլնի ներկայացրած հաշիվները:

3.2. Հատկացված հաճախությունների համար վճարի չափը որոշելիս որպես հիմք ընդունվում են մշակված համապատասխան բանաձևերը` ըստ ծառայությունների տեսակների:

Հատկացված հաճախությունների համար կատարվում են ամենամյա գանձումներ, վճարումները կատարվում են եռամսյակը մեկ:

3.3. Միջազգային ռադիոկապի ռեգլամենտով որոշված աղետի և կանչի հաճախությունների համար (500 ԿՀց, 2182 ԿՀց, 3023 ԿՀց, 5680 ԿՀց, 8364 ԿՀց, 121,5 ՄՀց, 156,8 ՄՀՑ և 243 ՄՀց) վճարներ չեն գանձվում:

3.4. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցումների, թույլտվությունների, տեխնիկական փորձարկումների, էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննությունների, հաճախության ընտրության և միջազգային կոորդինացման վճարները գանձվում են ըստ ծառայության տեսակների` համաձայն հաստատված սակագների:

3.5. Բոլոր անհրաժեշտ վճարումները, ռադիոէլեկտրոնային միջոցների սեփականատերերի կողմից կատարվում են 10 օրվա ընթացքում, հաշիվը ստանալու օրվանից:

3.6. Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունները, բոլոր տեսակի վճարումները, կապված ռադիոէլեկտրոնային միջոցների օգտագործման հետ, կատարում են համաձայն սույն գնացուցակի:

3.7. Սույն գնացուցակում բոլոր վճարումները տրված են առանց ավելացված արժեքի հարկի:

Բ Ա Ժ Ի Ն I

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱՊԱՇԱՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

Դիրք N Հոդված N Ռադիոծառայության տեսակները Վճարի չափը

(դրամ)

1 2 3 4

1. ՖԻՔՍՎԱԾ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Արբանյակային կապի վերգետնյա կայան հատկացված մեկ հաճախության համար, ըստ զբաղեցրած 1 ՄՀց միջինացված հաճախության գոտու և հաղորդիչների հզորությունների

- մինչև 100 Վտ ներառյալ 500.000

- 100 Վտ - 500 Վտ ներառյալ 1.000.000

- 500 Վտ բարձր 1.500.000

2. ՌԱԴԻՈԿԱՊԻ ՖԻՔՍՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2. Ռադիոէլեկտրոնային գծի կայան, հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաճախային տիրույթների

- 30 ՄՀց մինչև 300 ՄՀց ներառյալ 10.000

- 300 ՄՀց բարձր 22.500

3. 3. ՌԱԴԻՈԿԱՊԻ ԿԱՅԱՆՆԵՐ 10 ՄՀՑ-30 ՄՀՑ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԵԼՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ

մինչև 30 Վտ ներառյալ 15.000

30 Վտ-300 Վտ ներառյալ 30.000

300 Վտ - 3 ԿՎտ ներառյալ 42.000

3 ԿՎտ բարձր 70.000

4. ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4. Ռադիոհաղորդիչ կայաններ 10 ՄՀց - 30 ՄՀց հաճախային տիրույթում, հատկացված մեկ հաճախության համար` ըստ հաղորդիչների էֆեկտիվ ճառագայթման հզորությունների`

մինչև 1 ԿՎտ ներառյալ 10.000

1 ԿՎտ - 10 Կվտ ներառյալ 25.000

10 ԿՎտ բարձր 100 ԿՎտ ներառյալ 45.000

100 ԿՎտ բարձր 60.000

4.1.* ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ 30 ՄՀՑ-300 ՄՀՑ ՀԱՃԱԽԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

մինչև 100 Վտ ներառյալ 250.000

100 Վտ բարձր 1 ԿՎտ ներառյալ 500.000

1 ԿՎտ բարձր 5 ԿՎտ ներառյալ 750.000

5 ԿՎտ բարձր 1.000.000

(4.1-ին կետը փոփ. 26.01.99 N 3-Ս, 14.06.04 N 167-Ն)

4.2* ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ ՄԵՏՐԱՅԻՆ ԵՎ ԴԵՑԻՄԵՏՐԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ԿԱՊՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ` ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ, ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳՈՐԾԱԿՑԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ 800.000**

(4.2-րդ կետը փոփ. 26.01.99 N 3-Ս, 14.06.04 N 167-Ն)

5. 5. ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԵԹԵՐԱՅԻՆ-ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ՄԵԿ ՀԱՃԱԽԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ 12.000

6. ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ` ԱՅԴ ԹՎՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՑԱՆՑԵՐ

6.1. ♦ Վերգետնյա շարժական ռադիոկապի կայաններ (բազային, մեքենայի, ձեռքի)

մեկ հաճախության համար 15.000

6.2. ♦ Շարժական կապի Տրանկինգային ցանցեր

Ռադիոկապի կայաններ` հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաղորդչի 1 Վտ հզորության 3.000

7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ «ԱԼԹԱՅ» ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳ

7. Ռադիոէլեկտրոնային միջոցներ հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաղորդչի 1 Վտ հզորության 3.000

8. 8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԴԻՈԿԱՊ, ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ 1 ՄՀՑ ՀԱՃԱԽԱՅԻՆ ԳՈՏՈՒ 6.650.000

9. 9. ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ, ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ԿԱՆՉԻ ՌԱԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ` ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ 10.000

10. 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ԿԱՆՉԻ ՌԱԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ 32.500

11. 11. ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ ՌԱԴԻՈԵՐԿԱՐԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ 1.000

12. 12. ՌԱԴԻՈՄՈԴԵՄՆԵՐ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ԿԱՅԱՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՍՏ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ

մինչև 64 կբտ/վրկ 500

13. 13. ԿՈԼԵԿՏԻՎ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐ

մեկ կայանի համար 100

4.1* , 4.2* Պետական ռադիոհեռուստածրագրերի հեռարձակումն իրականացնող պետական ձեռնարկության համար կիրառվում է 0,2 գործակից:

4.2** Նշված սակագինը բազմապատկվում է հեռուստահաղորդումների սփռման գոտու` բնակչության թվաքանակի (1 մլն. բնակիչ = 1 գործակցի) համապատասխան գործակցով:

Բ Ա Ժ Ի Ն II

Մ Ա Ս I

ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐ

Ծառայության տեսակները Վճարի չափը

(դրամ)

1 2 3

1. Բոլոր նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների (ՌԷՄ) և բարձր հաճախության սարքավորումների (ԲՀՍ) գրանցում

♦ մեկ ՌԷՄ համար 10000

2. ՌԷՄ-ի վերագրանցում 5000

3. ՌԷՄ-ի համար թույլտվությունների ձևակերպում

- ՌԷՄ-ի ձեռքբերման և (կամ) պատրաստման թույլտվությունների ձևակերպում

մեկ թույլտվության համար 20000

- ՌԷՄ-ի և ԲՀՍ-ի ներմուծման և արտահանման թույլտվությունների ձևակերպում

մեկ ՌԷՄ-ի համար 15000

Ռադիոհեռախոսների համար

- մինչև 50 հատ 15000

- 50 - 100 հատ 50000

- 100 և ավել 100000

♦ Ռադիոսպորտի, ավիամոդելային, ծովային և այլ մարզաձևերի միջոցառումների անցկացման նպատակով սիրողական ռադիոկայանների ներմուծման (արտահանման) թույլտվությունների ձևակերպում

- մինչև 10 հատ 8000

- 10 - 50 հատ 20000

- 50 և ավել 50000

4. ՌԷՄ-ի շահագործման համար ընդհանուր թույլտվությունների ձևակերպում

* մեկ թույլտվության համար 30000

- Վերաձևակերպման համար 15000

5. Շարժական ՌԷՄ-ի շահագործման թույլտվության ձևակերպում (վերաձևակերպում)

* մեկ թույլտվության համար 3500

6. Ռադիոէլեկտրոնային ցանցերի (համակարգերի) կառուցման (կազմակերպման) թույլտվությունների ձևակերպում 150000

Մ Ա Ս II

ՌԷՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ծառայության տեսակները Վճարի չափը

(դրամ)

1 2 3

1. Ֆիքսված ծառայություններ

- Ռադիոհաճախությունների ընտրություն, ՌԷՄ-ի էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն, հաճախությունների օգտագործման համաձայնեցում, ըստ հաղորդչի ելքային հզորության

♦ մինչև 20 Վտ ներառյալ 250000

♦ 20 Վտ - 1 Կվտ ներառյալ 500000

♦ 1 ԿՎտ բարձր 1000000

- Ռադիոռելեային գծերի (ՌՌԳ)

♦ հաճախությունների ընտրություն 150000

♦ էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն 120000

- Արբանյակային համակարգ վերգետնյա կայանների էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության անցկացում (բացի ԻՆՄԱՐՍԱՏ կապի) տեղադրման և շահագործման թույլտվությունների ձևակերպում

մինչև մեկ տարի ժամկետի համար 800000

- ԻՆՄԱՐՍԱՏ արբանյակային կապի համակարգի վերգետնյա կայանների էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության անցկացում, տեղադրման և շահագործման թույլտվությունների ձևակերպում

1 տարի ժամկետի համար 500000

2. Ռադիոհեռուստահաղորդիչ կայանների հաճախությունների ընտրություն և էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն

1 Վտ մինչև 10 Վտ ներառյալ 500000

10 Վտ մինչև 100 Վտ ներառյալ 700000

100 Վտ մինչև 1 ԿՎտ ներառյալ 1000000

1 ԿՎտ բարձր 1500000

3. Վերգետնյա շարժական ռադիոծառայություն ՌԷՄ-ի էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության անցկացում, ռադիոհաճախությունների ընտրություն, ըստ հաղորդիչների ճառագայթման հզորության

մինչև 5 Վտ ներառյալ 300000

5 Վտ մինչև 20 Վտ ներառյալ 350000

20 Վտ մինչև 50 Վտ ներառյալ 400000

50 Վտ ավել 500000

- Ռադիոկայանների տեխնիկական փորձաքննության անցկացում

♦ մեկ ռադիոկայանի համար 20000

♦ ամեն մի հաջորդ ռադիոկայանի համար 3000

4. Ռադիոսիրողական ծառայություններ

մինչև 5 Վտ հզորության սիրողական ռեպիտերների (վերահաղորդիչների) տեղադրման ձևակերպում 20000

5. Արտասահմանյան ռադիոսիրողների ՀՀ տարածքում հատուկ ազդականչերով ժամանակավոր աշխատելու համար թույլտվությունների ձևակերպում

մինչև 2 ամիս ներառյալ 150000

2 ամսից մինչև 1 տարի ներառյալ 500000

Մ Ա Ս III

ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ծառայության տեսակը Վճարի չափը (դրամ)

1. Վերգետնյա կայաններին հատկացվող հաճախությունների միջազգային - իրավական պաշտպանության, կատարվող աշխատանքների տեսակները

- գրանցում և կոորդինացում 300000

2. Արբանյակային կապի կայաններին հատկացվող հաճախությունների միջազգային- իրավական պաշտպանության, կատարվող աշխատանքների տեսակները

- նախնական հրապարակում, կոորդինացում (համաձայնեցում), գրանցում 500000

- տեխնիկական փաստաթղթերի համաձայնեցում և փորձաքննություն 100000

3. ՌԷՄ-ի տեղադրման, ցանցերի, համակարգերի կառուցման (կազմակերպման) տեխնիկական նախագծերի փորձաքննության անցկացում 50000

4. Տեխնիկական կոնսուլտացիա (խորհրդատվություն)

ա) գրավոր պատասխանի դեպքում| 10000

բ) բանավոր պատասխանի դեպքում 3000

_________

Ծանոթություն ` Նշված բաժնի գնացուցակներում չի հաշվարկված «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ աշխատողների գործուղման հետ կապված ծախսերը:

Բ Ա Ժ Ի Ն III

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

Ծառայության տեսակը Վճարի չափը

(դրամ)

1 2 3

ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԿԱՄ ՄԻԱՑԱԾ ԵՆ ՆՐԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ

Էլեկտրաշարժիչներին միացված սարքավորումներ, ձայնագրող, ձայնավերարտադրող սարքավորումներ, էլեկտրաբժշկական սարքավորումներ, կիսահաղորդիչներով սարքավորումներ, էլեկտրական զանգեր, հակահրդեհային և պահակային ազդանշանի սարքեր, ինքնավար էլեկտրասնուցումով սարքեր և միկրոշարժիչներ, կայծ առաջացնող տարբեր սարքեր

(ԳՈՍՏ 21177-82, նորմեր 8-72)

- առաջին նմուշի ստուգման համար 6400

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 4900

Բարձր հաճախության սարքեր պարունակող սարքավորումներ (ԳՈՍՏ 2351-79)

- Գազալուսային և լյումինեսցենտային գովազդներ, էլեկտրացուցանակ, լուսալրագիր, վերելակներ, ջերմակարգավորիչ և մեխանիկական կոնտակտներով սարքավորումներ, տերմոստատային սարքավորումներ

- Լարային կապի սարքավորումներ (ԳՈՍՏ 23511-79, P50033-92, Նորմեր 9-93) հեռախոսներ, հեռագրային և այլ սարքավորումներ`

- առաջին նմուշի ստուգման համար 7400

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 5900

Ռադիոհեռուստահաղորդումների ընդունիչների փորձարկումներ (ԳՈՍՏ 22505-83, նորմեր 12-76)

- առաջին նմուշի ստուգման համար 12800

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 10800

էլեկտրատրանսպորտի փորձարկումներ (ԳՈՍՏ 29205-91)

- առաջին նմուշի ստուգման համար 34000

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 29500

Ներքին այրման շարժիչով սարքավորումների փորձարկումներ (ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, նավակների շարժիչներ և այլն (ԳՈՍՏ 17822-91)

- առաջին նմուշի ստուգման համար 24000

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 17000

Կենցաղային, բժշկական, գիտական և արդյունաբերական նշանակության բարձր հաճախային սարքավորումների փորձարկումներ (ԳՈՍՏ 23450-79)

- առաջին նմուշի ստուգման համար 8000

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 8000

Անհատական էլեկտրական հաշվիչ մեքենաների փորձարկում (ԳՈՍՏ 29216-91)

- առաջին նմուշի ստուգման համար 10000

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 8000

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՊՎԱԾ ՉԵՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ

Անշարժ սարքավորումների փորձարկումներ (ԳՈՍՏ-8-72, 15-78)

- առաջին նմուշի ստուգման համար 20000

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 20000

Հատկացված առանձին տարածքներում տեղակայված ձեռնարկությունների (կազմակերպությունների) համալիր սարքավորումների, այդ թվում հեռախոսային կայանների փորձարկում (նորմեր 8-72, 9-93)

- առաջին նմուշի ստուգման համար 40000

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 40000

էլեկտրահաղորդիչ գծերի և էլեկտրական ենթակայանների կոնտակտային ցանցերի փորձարկումներ (ԳՈՍՏ-22012-82, 29205-91, նորմեր 2-88)

- առաջին նմուշի ստուգման համար 24000

- հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 17000

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

24 դեկտեմբերի 1998 թ.

պետական գրանցման թիվ 11980224

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։