Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում է Պրոբացիայի ծառայությունը իր ստորաբաժանումների միջոցով, որոնք սահմանված են Պրոբացիայի ծառայության կանոնադրությամբ:».
2) 6-րդ մասից հանել «, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա» բառերը.
3) 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե տեխնիկական՝ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ բջջային կապի անհասանելիության կամ էլեկտրաէներգիայի բացակայության կամ տնային կալանքի վայրը բնակվելու համար ոչ պիտանի լինելու պատճառով էլեկտրոնային հսկողության սարքավորումները հնարավոր չէ տեղադրել դատական ակտում նշված խափանման միջոցը՝ տնային կալանքը կրելու համար սահմանված վայրում, կամ մեղադրյալը չի հանդիսանում դատական ակտում նշված տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված տան կամ բնակարանի սեփականատերը, իսկ սեփականատերը չի տալիս իր տանը կամ բնակարանում էլեկտրոնային հսկողության սարքավորումներ տեղադրելու համաձայնություն, ապա Պրոբացիայի ծառայությունը էլեկտրոնային հսկողության սարքավորումները տեղադրելու անհնարինության մասին անհապաղ հայտնում է վարույթն իրականացնող մարմնին:».
4) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։