Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրություն, ներմուծում կամ արտահանում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) ԿՄ - Փ - Ո Հ Վ
2. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր, պահեստավորում կամ տեղափոխում ԿՄ - - Ո Հ Վ».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ կետերով.
«2.1. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում կամ պայթեցման աշխատանքների կատարում ԿՄ - - Ո Հ -
2.2. Հրագործական արտադրատեսակների արտադրություն, ներմուծում կամ արտահանում ԿՄ - Փ - Ո Հ Վ
2.3. Հրագործական արտադրատեսակների առևտուր (իրացում), պահեստավորում կամ տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն պահեստավորմանը և տեղափոխմանը) ԿՄ - - Ո Հ Վ
2.4. Հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի) ԿՄ - - Ո Հ -»: