ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 825-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետերը՝
1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
10.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 825-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Արաքսիա Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արման Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Արմենուհի Պողոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական
կրթության վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Արթուր Բադալյան - «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ
վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Պողոսյան - «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Արտյոմ Ղազարյան - «Թել-Սել» ընկերության աշխատակից (համաձայնությամբ)
Լևոն Գուլքանյան - ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ
(համաձայնությամբ)
Հարություն Պողոսյան - «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Գուրգեն Եղիազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային
ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աղավարդ Խաչատրյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն
մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի
վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սերյոժա Երիցյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․ Պետրոսյանի
անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական
կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող,
գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վիկտոր Աբրահամյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության
և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական
կենտրոնի առաջատար գիտաշխատող, անասնաբուժական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նունե Սիմոնյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական
մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Թոռնիկ Ալիյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի
տեխնոլոգիաների ֆակուլտետի հայցորդ
Արմեն Սոլոմոնյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի
տեխնոլոգիաների ֆակուլտետի ասպիրանտ
Սարե Գալստյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական
ֆակուլտետի մագիստրանտ
Արմեն Օզմանյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի
և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ
Գագիկ Գրիգորյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային
ճարտարագիտության ֆակուլտետի մագիստրանտ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
10.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ