Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 297-Ա

«ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 19,531,560 դրամ ընդհանուր արժողությամբ «Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.08.23 N 552-Ա)

2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «Մաստարա» Ա/Կ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09203764) 2023 թվականի մարտի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 19,531,560 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

(2-րդ կետը փոփ. 11.08.23 N 552-Ա)

3. «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 297-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում՝ որով կիրականացվի համայնքի շուրջ 27 երեխայի նախադպրոցական կրթումն ու դաստիարակումը բարեկարգ և ապահով

պայմաններում։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից:

3. Բարեգործը ՋիԷյՋէմ բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212)

4. Ծրագիրը կատարողը ՋիԷյՋէմ-Արմենիա զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, Երևան, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք, սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 19,531,560 դրամ

7. Բարեգործությունն ստացողը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի

հոկտեմբերի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում՝ 19,531,560 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի

31-ն ընկած ժամանակահատվածում:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների իրականացում 19,531,560 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 11.08.23 N 552-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։