ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 442-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 16 ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 210,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վանաձորում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար 16 տների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
Երևան
01.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 442-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 16 ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Վանաձոր քաղաքում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման նպատակով «Տարոն-4» թաղամասում 16 տիպային տների կառուցում:
2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: Հարկային արտոնություն է ակնկալվում միայն հիմնադրամի կողմից ներդրվող 160,000,000 դրամի չափով:
3. Բարեգործը «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ՝ 130,000,000 դրամ, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ՝ 30,000,000 դրամ և Լոռու մարզպետարան՝ 50,000,000 դրամ
4. Ծրագիրը կատարողը «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն. 58, ՀՎՀՀ` 00218098)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Վանաձոր, «Տարոն-4» թաղամաս. քաղաքաշինության բնագավառ
6. Ծրագրի բյուջեն 210,000,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Վանաձոր քաղաքում բնակարանի կարիք ունեցող ընտանիքներ, որոնց ընտրությունը կատարվելու է Լոռու մարզպետարանի կողմից ստեղծված համատեղ աշխատանքային խմբի կողմից:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Շինարարական-կառուցապատման աշխատանքների իրականացում՝ 01.06.2021 թ. - 01.09.2025 թ., 210,000,000 դրամ:
Կառուցվող տների արժեքի 50 տոկոսը շահառուների համար անհատույց նվիրատվություն է լինելու: Մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները բնակարամուտից հետո 10-15 տարվա ընթացքում վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով: Վերադարձվող գումարները որպես շրջանառու միջոց
օգտագործվելու են ծրագրի հետագա փուլերում:
10. Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Շինարարական աշխատանքների իրականացում՝ 64,000,000 դրամ, նյութերի ձեռքբերում և ներմուծում՝ 96,000,000 դրամ.
Արտաքին կոմունիկացիոն գծերի իրականացում – 50,000,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: Ծրագիրն իրականացվելու է հիմնադրամի ընդհանուր ծախսերի հաշվին:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, որի միջոցներով իրականացվելու է արտաքին կոմունիկացիոն գծերի կառուցումը (շուրջ 50,000,000 դրամ), Վանաձորի քաղաքապետարան, որը ծրագրի իրականացման համար կառուցապատման նպատակով հողատարածք է տրամադրել:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
(հավելվածը խմբ., լրաց. 11.08.23 N 557-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
01.06.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ