041.0620.06.11.98
Հայաստանի Հանրապետության վարչապետ
ո ր ո շ ու մ
6 նոյեմբերի 1998 թվական N 620
քաղ. Երևան
պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եվ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին
Պետական կառավարման մարմինների գործունեության և բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
1. Սահմանել պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը և ղեկավարների տեղակալների թվաքանակը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 15.05.01 N 368)
2. Թույլատրել պետական կառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատողների առավելագույն թվաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշմամբ պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին` ապահովել`
ա) հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները.
բ) սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը` երկամսյա ժամկետում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը մինչև 10 տոկոսով կրճատելու վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշումը և 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածում պաշտոնային դրույքաչափերի համար սահմանված վերին սահմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թվականի
նոյեմբերի 6-ի N 620 որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
NN ը/կ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների անվանումները Աշխատողների
առավելագույն թվաքանակը (հաստիքային
միավոր) որից ղեկավարի տեղակալներ
ընդամենը այդ թվում` առաջին տեղակալ
1 2 3 4 5
1. ՀՀ առողջապահության նախարարություն 73.5 2 -
2. ՀՀ արդարադատության նախարարություն 167 5 1
3. Նոտարական գրասենյակներ 76 - -
4. ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ 120 - -
5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ 128 - -
6. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 255 - -
7. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 232 5 1
8. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 208 5 1
9. Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն 24 1 -
10. ՀՀ պետական արարողակարգի ծառայություն 28 1 -
11. ՀՀ բնապահպանության նախարարություն 110 4 1
12. ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով 14 1 -
13. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 133 3 1
14. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսուչներ 73 - -
15. ՀՀ էներգետիկայի նախարարություն 93 5 -
16. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 117 4 -
17. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկ 13 1 -
18. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով 26 1 -
19. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 93 4 -
20. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 20 2 -
21. ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ 18 2 -
22. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 126 3 1
23. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության կենտրոններ 450 - -
24. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն 210 3 1
25. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տեղական մարմիններ 29 - -
26. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության աճուրդի կենտրոն 43 1 -
27. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 63 3 1
28. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչություն 30 2 -
29. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ 38 3 1
30. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 62 2 -
31. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 155 4 -
32. .ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն 177 1 -
33. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 440 5 1
34. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական մարմիններ 258.5 - -
35. ՀՀ պետական եկամուտների նախարարություն 414 3 -
36. ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային (մարզային) հարկային տեսչություններ 1365 - -
37. ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչություն 24 1 -
38. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 161 1 -
39. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տարածքային ստորաբաժանումներ 195 - -
40. Հայլեռտեխհսկողություն 20 1 -
41. Հայլեռտեխհսկողության տարածքային տեսչություններ 68 - -
42. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 44 4 -
43. ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն 42 3 1
44. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն 19 1 -
45. ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 50 1 -
46. ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչություն 35 2 -
47. Հայպետատոմհսկողություն 32 2 -
48. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն 31 1
49. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 24 1 -
50. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 24 2 -
51. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային ստորաբաժանումներ 47 - -
52. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 48 3 -
53. ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն 22 1 -
54. ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 14 1 -
55. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն 70 2 1
56. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն 41 2 -
57. ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 73 3 -
58. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 60 3 1
59. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 101 5 -
60. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ 737 - -
61. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսուչներ 11 - -
61.1. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 180 2 -
61.2. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսատներ (տարածաշրջանային մաքսատներ) և մաքսային կետեր 620 - -
62. Երևանի քաղաքապետարան 252 3 -
63. Արագածոտնի մարզպետարան 106 1 -
64. Արարատի մարզպետարան 109 1 -
65. Արմավիրի մարզպետարան 103 1 -
66. Գեղարքունիքի մարզպետարան 162 1 -
67. Լոռու մարզպետարան 151 1 -
68. Կոտայքի մարզպետարան 97 1 -
69. Շիրակի մարզպետարան 151 1 -
70. Սյունիքի մարզպետարան 129 1 -
71. Վայոց ձորի մարզպետարան 74 1 -
72. Տավուշի մարզպետարան 92 1 -
Ընդամենը 10175,0 130 15
(հավելվածը փոփ. 25.11.98 N 684, լրաց. 04.01.99 N 5, խմբ. 04.02.99 N 64, 08.02.99 N 84, 22.02.99 N 111, 04.03.99 N 136, փոփ. 16.04.99 N 227, խմբ. 17.05.99 N 300, փոփ. 07.06.99 N 335, խմբ., փոփ. 05.08.99 N 470, խմբ. 17.08.99 N 489, 20.08.99 N 496, 20.08.99 N 497, լրաց. 03.09.99 N 551, փոփ. 18.10.99 N 651, 20.08.99 N 502, խմբ.25.10.99 N 663, փոփ., խմբ. 22.11.99 N 713, լրաց. 24.11.99 N 721, խմբ. 29.11.99 N 735, 14.12.99 N 757, 18.12.99 N 766, 21.02.00 N 59, խմբ., փոփ. 23.03.00 N 121, լրաց. 20.04.00 N 205, խմբ. 04.04.00 N 166, փոփ. 10.04.00 N 177, փոփ., խմբ. 18.04.00 N 202, խմբ. 25.04.00 N 218, փոփ., խմբ. 28.04.00 N 232, 01.05.00 N 233, խմբ. 15.06.00 N 358, 29.05.00 N 294, 30.05.00 N 299, 19.06.00 N 362, 22.06.00 N 386, լրաց. 03.07.00 N 412, 03.07.00 N 413, 03.07.00 N 415, 07.07.00 N 430, խմբ. 14.07.00 N 455, 17.07.00 N 464, 26.07.00 N 484, փոփ. 03.08.00 N 504, խմբ., լրաց. 09.08.00 N 518, խմբ. 15.08.00 N 531, 17.08.00 N 548, 21.08.00 N 550, փոփ. 23.08.00 N 565, 29.08.00 N 582, խմբ. 01.09.00 N 596, լրաց. 11.09.00 N 623, 15.09.00 N 633, փոփ. 18.09.00 N 636, խմբ. 09.10.00 N 680, փոփ. 17.10.00 N 694, խմբ. 18.10.00 N 699, 16.11.00 N 767, 20.11.00 N 773, 25.11.00 N 795, 30.11.00 N 810, 12.12.00 N 833, 04.01.01 N 5, 30.01.01 N 66, խմբ., փոփ. 01.02.01 N 81, խմբ. 06.02.01 N 97, փոփ. 20.02.01 N 141, լրաց. 23.02.01 N 151, խմբ. 12.03.01 N 189, 23.03.01 N 225, 03.04.01 N 255, 16.04.01 N 296, 25.04.01 N 323, 27.04.01 N 336, 15.05.01 N 368, 23.05.01 N 383, 08.06.01 N 424, 18.06.01 N 442, 20.06.01 N 449, 04.07.01 N 489, խմբ.,լրաց., փոփ. 14.07.01 N 518, խմբ. 23.07.01 N 555, 31.07.01 N 566, 10.08.01 N 594, 10.08.01 N 595, 26.09.01 N 690, 03.10.01 N 706, 30.10.01 N 765, 30.10.01 N 766, 30.10.01 N 767)
(17.08.99 N 493 որոշման ա) և բ) պարբերություններով նախատեսված փոփոխությունները հնարավոր չէ կատարել, քանի որ փոփոխողի պահանջը իրականացնելու դեպքում տեղի կունենա կետերի համարակալման աղճատում)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ