Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԹԻՎ 3599-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 հուլիս 2023 թ. N 3654-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԹԻՎ 3599-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 21-ի «Անհատ ձեռնարկատեր Աննա Պողոսյանին 2023 թվականի հունիսի 12-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-001430 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին» թիվ 3599-Ա հրամանի վերնագրում և առաջին կետում «գործողությունը» բառից հետո լրացնել «արտահիվանդանոցային` ընդհանուր թերապևտիկ, մանկաբուժական, նյարդաբանական, ներզատաբանական տեսակների մասով» բառերը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր Աննա Պողոսյանին:

Ա. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։