Հոդված 8. Մրգերից և կամ բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանության գնահատումը (հավաստումը)
Հոդված 8. Մրգերից և կամ բանջարեղենից ստացված հյութամթերքի համապատասխանության գնահատումը (հավաստումը)
Հավելված 1
Հավելված 2.
Հավելված 3.
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
Մրգերից եվ բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ
Նախաբան
1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։
2. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքին ներկայացվող՝ կիրառման և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող՝ մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։
3. Եթե մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի առնչությամբ ընդունվել են Մաքսային միության տեխնիկական այլ կանոնակարգեր, որոնցով մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նկատմամբ սահմանվում են այլ պահանջներ, ապա մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքը պետք համապատասխանի Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։