Անցնել բովանդակությանը

Հոդված 12. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3

Գլուխ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՆԱԽԱԲԱՆ

1. «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18–ի համաձայնագրին համապատասխան։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակներին, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքին ներկայացվող՝ կիրառության և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող սննդամթերքի ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով։

3. Եթե հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի առնչությամբ ընդունվեն Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են դրանց ներկայացվող պահանջները, ապա հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակները, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքը պետք է համապատասխանի Մաքսային միության այն տեխնիկական բոլոր կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։