ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 597-Ա
ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից ԱՄՆ-ի «Հայաստան Արցախ» հիմնադրամի միջոցով որպես աջակցություն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (173 տեղ, 4,763 կգ ընդհանուր քաշով, 41,381 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 9,750 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոնմաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
30.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 597-Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
Անվանումը Տեղը Համախառն քաշը
(կգ) Արժեքը (ԱՄՆ-ի
դոլար)
Մահճակալի շրջանակներ՝ գլխամասերով և ոտնամասերով
(35 մահճակալ) 107 2590 18,400
Ներքնակներ 32 480 10,128
Գրասեղաններ 14 563 6,224
Զարդասեղան 14 1000 5,397
Աթոռ 5 50 665
Զգեստապահարան 1 80 567
ԸՆԴԱՄԵՆԸ 173 4,763 41,381
ՑԱՆԿ
ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
Շահառուն Անվանումը Արկղը Համախառն քաշը
(կգ) Արժեքը (ԱՄՆ-ի
դոլար)
ԱՀ Քաշաթաղի
շրջանի` «ԱԳԱՊԵ»-
ում գրանցված
սոցիալապես
անապահով,
տեղահանված
ընտանիքներ Մահճակալի շրջանակներ գլխամասերով և ոտնամասերով (35 մահճակալ) 107 2590 18,400
Ներքնակներ 32 480 10,128
Գրասեղաններ 14 563 6,224
Զարդասեղան 14 1000 5,397
Աթոռ 5 50 665
Զգեստապահարան 1 80 567
ԸՆԴԱՄԵՆԸ 173 4,763 41,381
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
30.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ