ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2023 թվականի N 1465-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ» ներդրումային ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեից ինն ամսում հատկացնել 150,000.0 հազար դրամ բյուջետային ծախսերի «Արտաքին բաժնետոմսերի և այլ կապիտալի ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
31.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
օգոստոսի 31-ի N 1465-Ն որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
օգոստոսի 31-ի N 1465-Ն որոշման
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2023 թվականի
օգոստոսի 31-ի N 1465-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2023 թվական: