Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 195.1-րդ հոդվածով.
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 195.1-րդ հոդվածով.
«Հոդված 195.1. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կանոնները խախտելը
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին չտեղեկացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև նվազագույն աշխատավարձի չափով:»:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2005 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-132-Ն