041.0116.010497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 1997 թվականի N 116
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության, աշխատանքի և զբաղվածության տարածքային ու Երևանի թաղային, աշխատանքի և զբաղվածության կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 600 միավոր.
բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցներ` համաձայն սույն որոշման N 1 հավելվածի:
գ) (ենթակետն ուժը կորցրել է. 16.02.98 N 108)
(1-ին կետը խմբ. 20.10.97 N 492, փոփ. 16.02.98 N 108)
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների աշխատանքի վարձատրության խմբերը:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումը կիրարկվում է 1997 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
ՀԱՎԵԼՎԱԾ n 1
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 1-ի n 116 որոշման
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Անվանումը Հաստիքային միավորը
Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն 1
Գլխավոր (ավագ) հաշվապահ 1
Մասնագետներ`
աշխատանք փնտրող յուրաքանչյուր 450 անձի
սպասարկման համար 1 (բայց ոչ պակաս, քան 2 հաստիքային միավոր` մեկ զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
Սպասարկող անձնակազմ`
գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի,
կադրերի տեսուչ, հաշվետար, գանձապահ, տնտեսվար,
պարետ, արխիվարիուս, վարորդ, պահակ, հավաքարար 1 (մինչև` աշխատանք փնտրող 1000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
2 (աշխատանք փնտրող 1000-3000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
3 (աշխատանք փնտրող 3000-5000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
4 (աշխատանք փնտրող 5000-ից ավելի անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
Ծանոթագրություններ:
1. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների զբաղվածության կենտրոններում սահմանվում են տնօրենի տեղակալի և գլխավոր հաշվապահի պաշտոններ:
2. Զբաղվածության տարածքային կենտրոններում յուրաքանչյուր 5 հաստիքային միավորի հաշվով սահմանվում է բաժնի պետի մեկ պաշտոն:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Գ. Շահբազյան
ՀԱՎԵԼՎԱԾ n 2
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 1-ի n 116 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 16.02.98 N 108)