ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲԱԼԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 05-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 41-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15%-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -5
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ
ՄՀՈՅԱՆ ՄԱՋԻԹ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԿԱՄՈ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզի Բալահովիտ
համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 25-ի
թիվ 41-Ն որոշման
Խմբագրված
Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզի Բալահովիտ
համայնքի ավագանու
2021 թվականի հունվարի 27-ի
թիվ 05-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲԱԼԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2021 թվական: