Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-05-10-ից մինչև 2015-08-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-08-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 1993 թվականի N 244

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության աշխատանքի կատարելագործման և արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Համաձայնվել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության առաջարկությանը` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ու Երևանի բեռների և փոստային առաքումների մաքսատները` Արարատյան տարածաշրջանային մաքսատան, իսկ Գյումրիի մաքսատունը և Գյումրիի օդանավակայանի ու Բավրայի մաքսային կետերը` Շիրակի տարածաշրջանային մաքսատան վերակառուցման և Գուգարքի և Սյունիքի տարածաշրջանային մաքսատների ստեղծման վերաբերյալ:

(1-ին կետը փոփ. 10.05.96 N 273)

2. Հիշյալ տարածաշրջանային մաքսատների աշխատողների աշխատանքի վարձատրությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը հաստատված աշխատանքի վարձատրման ֆոնդի սահմաններում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։