ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵՐՁԱՎԱՆ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 43-Ն
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 06/27.1/29082-2020 ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 58-Ն որոշման հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ Կողմ (5) Դեմ(0) Ձեռնպահ(0)
1. Գրիգորյան Պ.
2. Եսայան Ա.
3. Կարապետյան Գ.
4. Մարտիրոսյան Վ.
5. Տոնոյան Ա.
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզի Մերձավան
համայնքի ավագանու 2020 թվականի
դեկտեմբերի 24-ի N 43-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2021 թվական: