ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1570-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊԱԿ ՊԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՊԱԿ ՊԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հուլիսի 27-ից մինչև 2028 թվականի հուլիսի 26-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
14.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1570-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-թյուններ
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 3919900000 Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն, սկոչ՝ միակողմանի, ոչ գրասենյակային չտպագրված, գլանափա-թեթավորված 20 սմ
ավելի Հաստությունը՝ 32 միկ-ից
մինչև 55 միկրոն,
լայնությունը՝ 1000 մմ-ից
մինչև 1280 մմ,
երկարությունը՝ 3500 մ-ից
մինչև 6000 մ կգ 700000 Չինաստան, Հնդկաստան Չինաստան, Հնդկաստան 550 000 000
2. 3919900000 Երկկողմանի ինքնակպչուն ժապավեն
ակրիլային
պոլիմեր, ոչ
գրասենյակային Հաստությունը՝ 40 միկ-ից
մինչև 180 միկրոն,
լայնությունը՝ 800 մմ-ից
մինչև 1500 մմ,
երկարությունը՝ 800 մ-ից
մինչև 1500 մ կգ 40000 Չինաստան, Հնդկաստան Չինաստան, Հնդկաստան 20 000 000
3․ 5906999000 Միակողմանի ինքնակպչուն տեքստիլ ժապավեն Հաստությունը՝ 120
միկրոնից մինչև 200 միկրոն, լայնությունը՝ 1000 մմ-ից մինչև 1280 մմ,
երկարությունը՝ 900 մ-ից
մինչև 1500 մ կգ 20000 Չինաստան, Հնդկաստան Չինաստան, Հնդկաստան 25 000 000
4․ 7607209000 Ոչ պակաս, քան
0.021 մմ, սակայն ոչ ավելի, քան 0.2 մմ
հաստությամբ (չհաշված հիմքը) ալյումինե փայլաթիթեղ, միակողմանի ինքնակպչուն,
թղթյա հիմքով Հաստությունը՝ 40 միկ-ից
մինչև 120 միկրոն,
լայնությունը՝ 900 մմ-ից
մինչև 1500 մմ,
երկարությունը՝ 900 մ-ից
մինչև 1500 մ կգ 12000 Չինաստան, Հնդկաստան Չինաստան, Հնդկաստան 18 000 000
5․ 4811419000 Թղթյա միակողմանի ինքնակպչուն ժապավեն, սկոչ՝ շինարարական
չտպագրված Հաստությունը՝ 60 միկ-ից
մինչև 160 միկրոն,
լայնությունը՝ 900 մմ-ից
մինչև 1500 մմ,
երկարությունը՝ 900 մ-ից
մինչև 2500 մ կգ 90000 Չինաստան, Հնդկաստան Չինաստան, Հնդկաստան 160 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ 773 000 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ