ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» հուլիսի 2021թ. N 41-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 69-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 90-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն 1 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 9 ) ԴԵՄ ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
ԳՈՌ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱՄՅԱՆ
ՄԱՆՎԵԼ ԽՈՅԵՑՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐՈՅԱՆ
ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ
ՎԱՐՈՒԺԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2021 թ. հուլիսի 15
ք. Սպիտակ
Հավելված -1
Սպիտակ համայնքի ավագանու
« 15 » հուլիսի 2021թ. թիվ 41-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: