ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 62-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ / ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ/ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից 2021 թվականի ընթացքում օտարման և օգտագործման / վարձակալության / իրավունքով առաջարկվող հողամասերի ցուցակը՝ համաձայն հավելվածի:
2. Հողամասերի օտարումից առաջացած միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը:
Կողմ-4 Դեմ-0 Ձեռնպահ-0
1.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՇՈՏ
2.ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՇՈՏ
3..ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ
4..ՄՈՎՍԵՍՅԱՆ ԿԱՐԵՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ՝ ՅՈՒ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հավելված
Վերին Պտղնի համայնքի ավագանու 2020 թվականի
դեկտեմբերի 28-ի թիվ 62-Ն որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ /ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ/ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
հ/հ Հողամասի հասցեն
(գտնվելու վայրը),
Ծածկագիրը Մակերեսը
ք.մ Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը Հողամասի օգտագործման նպատակը Հողամասի նկատմամբ սահմանա-փակում-
ների (ներառյալ սերվիտուտների) առկայությունը Ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալներ Գյուղատնտեսական հողերի դեպքում`
հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պայմանները, հողատեսքը* Շրջակա միջավայրերի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները Մեկնար-կային
գինը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8 9 10
1 Վերին Պտղնի համայնք. գ. Վերին Պտղնի Երևան-Սևան մայրուղի թիվ 2/17-1 07-062-0105-0051 13500.0 Բնակավայրերի այլ կառուցապատման Բնակելի տան կառուցման կամ հասարակական կառուցապատման համար չկա չկա -- չկա 67500000
2 Վերին Պտղնի համայնք, «Նորավան» թաղամաս 3-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 3 հողամաս 07-062-201-017 525.0 Բնակավայրերի հասարակական կառուցապատման Հասարակական կառուցապատման համար չկա չկա _ չկա 2625000
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունվարի 2021 թվականի: