Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

12 սեպտեմբերի 2023 թ. N 838-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2023 թվականի ծրագրի վերաբերյալ» N 694-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլուխը լրացնել նոր՝ 43-ից 49-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լ. Հովհաննիսյան

2023 թ. սեպտեմբերի 12

Երևան

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի սեպտեմբերի 12-ի

N 838-Ն որոշման

43 Էրեբունի 01-005-1094-0003 բնակավայրերի բնակելի

կառուցապատման Գաջեգործների

2-րդ փողոց հ.2/3

44 Նորք-Մարաշ 01-009-1157-001 բնակավայրերի բնակելի

կառուցապատման Ա.Արմենակյան

փողոց հ.95/2

հասցեին կից

45 Նորք- Մարաշ 01-009-0014-0081 բնակավայրերի բնակելի

կառուցապատում Նորքի 8-րդ փողոց

հ.19 հասցեին կից

46 Շենգավիթ 01-011-1018-001 բնակավայրերի բնակելի

կառուցապատման Պոպովի փողոցի

հ.75/4 հասցեին կից

47 Շենգավիթ 01-011-105-001 բնակավայրերի բնակելի

կառուցապատման Պոպովի փողոցի

հ.75/4 հասցեին կից

48 Շենգավիթ 01-011-165-016 բնակավայրերի բնակելի

կառուցապատման Ն.Չարբախ

11-րդ փողոց

հ.32 հասցեին կից

49 Շենգավիթ 01-011-0386-0093 բնակավայրերի բնակելի

կառուցապատման Ս․ Սարգսյանի փողոց

հ․119 հասցեին կից

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։