Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«20» նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2001 թվականի N 1136

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 701 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Մանկապատանեկան և սպորտային բժշկության պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը սահմանված կարգով` բաժանման ձևով վերակազմակերպել «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության և «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ «Մանուկ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մասով` Երևանի քաղաքապետին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սահմանվա կարգով`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 11.07.02 N 1091-Ն)

բ) նախարարության տնօրինության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի կողմից զբաղեցրած` Երևանի Պուշկինի 56ա հասցեում գտնվող շենքը` 9424078 դրամ հաշվեկշռային արժեքով, ներդնել «Սպորտային բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 11.07.02 N 1091-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 11.07.02 N 1091-Ն)

(3-րդ կետը փոփ. 11.07.02 N 1091-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 20-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։