Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«11» մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 503

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «13. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը` 66,424.9 հազար դրամը, բաշխել հետևյալ կերպ`

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» հրատարակումներ` 47714,1 հազ. դրամ (համաձայն N 1 հավելվածի), այդ թվում` 1-ին եռամսյակ` 4,525.9 հազար, 1-ին կիսամյակ` 10,416.4 հազար, 9 ամիս` 17,556.4 հազար, տարեկան՝ 47714,1 հազ. դրամ.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 18710,8 հազ. դրամ (համաձայն N 2 հավելվածի), այդ թվում` 1-ին եռամսյակ` 3,000.0 հազար, 1-ին կիսամյակ` 8,056.4 հազար, 9 ամիս` 14,208.0 հազար, տարեկան՝ 18710,8 հազ. դրամ:

(1-ին կետը փոփ. 21.11.02 N 1843-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

մայիսի 11-ի N 503 որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «ԵրԵՎանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» հրատարակումների 2002 թվականի պետական պատվերի

(վերնագիրը խմբ. 21.11.02 N 1843-Ն)

NN

ը/կ Հրատարակման անվանումը Քանակը

(հատ) Տարեկան

տպագրության ենթակա համարների քանակը

(հատ) Մեկ համարի տարեկան միջին ծավալը

(մամուլ) Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ) Մեկ մամուլի միջին գինը (դրամ) Գումարը (դրամ)

1. «Հայաստանի Հանրապետության պաշտո-նական տեղեկագիր» (1000 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 60 16.7 400.800 78.881 31.615.505

2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» (800 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 32 13.2 168.960 89.362 15.098.603

3. «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» (400 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) 400 2 10 8000 125 1.000.000

Ընդամենը 47.714.108

(հավելվածը խմբ. 21.11.02 N 1843-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

մայիսի 11-ի N 503 որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի 2002 թվականի պետական պատվերի

(վերնագիրը խմբ. 21.11.02 N 1843-Ն)

NN

ը/կ Անվանումը Տարեկան միջին քանակը (հատ) Միջին

գինը

(դրամ) Գումարը

(հազ. դրամ)

1 2 3 4 5

1. Ամուսնության վկայական 12000 80 960,0

2. Ամուսնալուծության վկայական 1600 80 128,0

3. Ծննդյան վկայական 32000 80 2560,0

4. Մահվան վկայական 42000 80 3360,0

5. Հայրության ճանաչման վկայական 8000 80 640,0

6. Որդեգրման վկայական 800 80 64,0

7. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական 1200 80 96,0

8. Ծննդյան գրանցման ակտ 500 1250 625,0

9. Ամուսնության գրանցման ակտ 400 1250 500,0

10. Ամուսնալուծության գրանցման ակտ 200 1250 250,0

11. Ծննդյան վերականգնման գրանցման ակտ 200 1250 250,0

12. Մահվան գրանցման ակտ 600 1250 750,0

13. Հայրության ճանաչման ակտ 200 1250 250,0

14. Որդեգրման գրանցման ակտ 153 1250 191,3

15. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ 170 1250 212,5

16. Տեղեկանք մահվան մասին 37800 10 378,0

17. Տեղեկանք ծննդյան մասին 30000 10 300,0

18. Դիմում մահվան վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 20480 10 204,8

19. Դիմում ծննդյան վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 10240 10 102,4

20. Դիմում ամուսնության վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 1280 10 12,8

21. Դիմում ամուսնալուծության վկայականի կրկնօրինակ ստանալու մասին 1126 10 11,3

22. Տեղեկանք բացակայության մասին 6656 10 66,6

23. Հաղորդում ամուսնալուծության մասին 7680 10 76,8

24. Հաղորդում որդեգրման մասին 2048 15 30,7

25. Հաղորդում անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 2048 15 30,7

26. Եզրակացություն անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 1024 15 15,4

27. Եզրակացություն գրանցման ուղղման և

փոխման մասին 2026 15 30,4

28. Դիմում ամուսնության մասին 7680 15 115,2

29. Դիմում ամուսնալուծության մասին՝ դատարանի վճռի հիման վրա 1536 15 23,0

30. Ամուսնալուծության երկկողմանի դիմում 3072 15 46,1

31. Դիմում անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 3072 15 46,1

32. Դիմում հայրության ճանաչման մասին 7680 15 115,2

33. Դիմում ծննդյան գրանցման մասին 25600 15 384,0

34. Հարցման ձևաթուղթ 10240 10 102,4

35. Հաշվետվության ձևաթուղթ 1536 15 23,0

36. Պետական ռեգիստրի վկայական 22500 60 1350,0

37. Պետական ռեգիստրի վկայականի ներդիր 80500 45 3625,0

38. Ապոստիլ 12800 30 384,0

39. Սեղանամատյան 200 2000 400,0

Ընդամենը 18710,7

(հավելվածը խմբ. 21.11.02 N 1843-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։