Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«28» սեպտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2000 թվականի N 596

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԼԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկի հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկին մինչև 2003 թվականի հունվարի 1-ը տեղական գանձապետական բաժանմունքում բացել արտաբյուջետային հաշիվ:

(2-րդ կետը փոփ. 11.07.01 N 634)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 28-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։