Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՈՒՍՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1992-05-15-ից մինչև 1993-10-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1993-10-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 1992 թվականի N 130

քաղ. Երևան

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՈՒՍՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

Շուկայական ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1.Մանկական նախադպրոցական հիմնարկներում (բացի գերատեսչական ենթակայության) և գիշերօթիկ դպրոցներում երեխայի մեկ հաճախման համար վարձի չափը սահմանել մեկ օրվա նորմայով երեխային տրվող սննդամթերքի արժեքի 15 տոկոսի չափով:

Չորս և ավելի երեխաներ ունեցող ծնողներից նախադպրոցական հիմնարկներում երեխայի պահման վարձը պակասեցվում է 50 տոկոսով:

(1-ին կետը խմբ., փոփ. 15.05.92 N 297)

2. Մանկական երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներում երեխաների ուսման համար սահմանված վարձի չափը ավելացնել երկու անգամ` պահպանելով գործող օրենսդրությամբ նախատեսված արտոնությունները:

3. Իրենց ենթակայության ներքո մանկական նախադպրոցական, երաժշտական, գեղարվեստի և արվեստի հիմնարկներ ունեցող պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրավունք վերապահել սահմանելու երեխաների պահման վարձի լրացուցիչ արտոնություններ` համապատասխանաբար տեղական բյուջեի և սեփական միջոցների հաշվին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի փետրվարի 19-ի «ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի 1990 թվականի հունվարի 13-ի «Նախադպրոցական հիմնարկներում երեխաների պահպանման համար ծնողների վարձի չափի մասին» N 47 որոշումը» N 84 որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։