Հոդված 1
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածում՝
ա) 2.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել 2.7.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝
«2.7. բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով».
2.7.1. բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան
բազային տուրքի 300-ապատիկի չափով».
բ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Կրթության բնագավառ
8.1. հիմնական ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար
բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.2. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար
բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.3. հատուկ ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար
բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.3.1. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար
բազային տուրքի 30-ապատիկի չափով
8.4. միջին մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար` տարեկան
բազային տուրքի 150-ապատիկի չափով
8.5. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար՝ տարեկան
բազային տուրքի 300-ապատիկի չափով»։