ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 դեկտեմբերի 2020 թվականի N 59-Ն
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԸՍՏ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8, 9, 10, 11 և 12 հոդվածների պահանջներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 4-րդ մասով
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ ըստ գոտիավորման, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից:
Կողմ -10
ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ
ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ
ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ
ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ
ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ
ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2021 թվական: