Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-09-23-ից մինչև 2025-11-29։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը

1. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերլուծությունը, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային և թիրախային արդյունքները, իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման ընթացակարգը սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր): Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական և արդյունավետ իրականացումը:

2. Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։