Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-07-20-ից մինչև 2000-08-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-08-10Բացել ARLIS-ում

040.0267.23.04.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

23 ապրիլի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 1999 թվականի N 267

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին, 36 հոդվածի 1-ին կետին և 140 հոդվածի առաջին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել հետևյալ անձանց`

Արտակ Սահրադյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն

Արմենուհի Զոհրաբյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար

Վահան Ասլանյան - Երևանի քաղաքապետարանի գործերի կառավարման վարչության պետ

2. Հայաստանի Հանրապետության մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել հետևյալ անձանց

քաղ. Երևան

Վաղարշակ Մանուկյան - Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի քարտուղար (քաղ. Երևան)

Սամվել Նիկոյան - «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ

Պողոս Մանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ (քաղ. Երևան)

Արագածոտնի մարզ

Անահիտ Սարգսյան - Արագածոտնի մարզպետարանի կադրերի բաժնի պետ (քաղ. Ապարան)

Հարություն Օհանյան - Արագածոտնի մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար (քաղ. Աշտարակ)

Մերուժան Մկրտչյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության մարզային վարչության գլխավոր հաշվապահ (քաղ. Ապարան)

Արարատի մարզ

Սեդրակ Սեդրակյան - Արարատի մարզպետի խորհրդական (քաղ. Արտաշատ)

Սուրեն Մկրտչյան - Արարատի մարզպետի խորհրդական (գ. Հովտաշեն)

Արմեն Մարգարյան - Արարատի մարզպետարանի բաժնի վարիչ (քաղ. Արտաշատ)

Արմավիրի մարզ

Ջանիկ Ծատուրյան - Արմավիրի մարզպետարանի գլխավոր մասնագետ (ՀՀ մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար) (քաղ. Արմավիր)

Գայանե Սուքիասյան - Արմավիրի քաղաքապետարանի առաջատար մասնագետ (քաղ. Արմավիր)

Անահիտ Մանուկյան - Հոկտեմբեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն (գ. Հոկտեմբեր)

Գեղարքունիքի մարզ

Հարություն Ղուկասյան - Գավառի «Դիպոլ» գործարանի տնօրեն

Հրայր Դովլաթյան - Գավառի շտապ բուժօգնության կայանի տնօրեն

Սամվել Աբրահամյան - չաշխատող

Լոռու մարզ

Սիլֆետ Մարգարյան - N 2 ատամնաբուժական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ (քաղ. Վանաձոր)

Տիգրան Քոչարյան - Վանաձորի Շառլ Ազնավուրի բարեգործական կենտրոնի տնօրեն (քաղ. Վանաձոր)

Արամ Գրիգորյան - Վանաձորի զբաղվածության կենտրոնի բաժնի պետի տեղակալ (քաղ. Վանաձոր)

Կոտայքի մարզ

Արամայիս Խաչատրյան - «Արամուսի ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ

Գարեգին Գևորգյան - Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ (քաղ. Հրազդան)

Գագիկ Հարությունյան - Հրազդանի կոմունալ տնտեսության ԲԲԸ-ի տնօրեն (քաղ. Հրազդան)

Շիրակի մարզ

Ազատ Հակոբյան - Շիրակի տարածքի ագրոհամալիրի աշխատողների արհմիութենական կոմիտեի նախագահ

Միքայել Կիրակոսյան - Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության աշխատող

Լուսինե Սարիբեկյան - Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի ավագ մասնագետ

Սյունիքի մարզ

Ալվարո Անտոնյան - սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության պետ

Վասիլ Ավետիսյան - Սիսիանի քոլեջի տնօրեն (քաղ. Սիսիան)

Վարուժան Գալստյան - Գորիսի զբաղվածության կենտրոնի տնօրեն (գ. Վերիշեն)

Վայոց ձորի մարզ

Ֆիլիպ Բալոյան - Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն

Հրանտ Բայաթյան - Եղեգնաձորի հեռուստակայանի ճարտարագետ (քաղ. Եղեգնաձոր)

Գարեգին Խաչատրյան - ճանշինվարչության բաժնի պետ (քաղ. Եղեգնաձոր)

Տավուշի մարզ

Միշա Մխիթարյան - Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսական աշխատանքների համակարգման բաժնի վարիչ

Արծրուն Ղալթախչյան - Տավուշի «Ագրոսպասարկում» միավորման տնօրեն (քաղ. Իջևան)

Սոնյա Մեհրաբյան - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային բաժնի տնօրեն (քաղ. Իջևան)

(2-րդ կետը փոփ. 07.07.99 N 456, 12.10.99 N 626, 21.10.99 N 647, 08.12.99 N 743, 08.02.00 N 58, 20.07.00 N 411)

3. Օրենքով սահմանված կարգով նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 25-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 190 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 25-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։