Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-09-01-ից մինչև 2016-10-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ներգրավված քաղաքացիների սոցիալական ապահովությունը

գործել է մինչև 2016-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 24. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ներգրավված քաղաքացիների սոցիալական ապահովությունը

1. Փրկարարներ չհանդիսացող քաղաքացիներն արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում կարող են ներգրավվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի «զ» կետին համապատասխան:

2. Փրկարարներ չհանդիսացող քաղաքացիներին արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ներգրավելու որոշում ընդունում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարները:

3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների վրա տարածվում են փրկարարների համար սահմանված արտոնությունները և երաշխիքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։