Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2023-03-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 20. Լիազոր մարմնի կազմում չընդգրկված փրկարարների աշխատանքի և հանգստի ռեժիմները

գործել է մինչև 2023-03-15Բացել ARLIS-ում

Հոդված 20. Լիազոր մարմնի կազմում չընդգրկված փրկարարների աշխատանքի և հանգստի ռեժիմները

1. Լիազոր մարմնի կազմում` փրկարարական ծառայության մեջ չընդգրկված փրկարարների ամենօրյա աշխատանքի ռեժիմը որոշվում է ներքին աշխատանքային կանոններով:

2. Կախված արտակարգ իրավիճակների բնույթից, փրկարարական աշխատանքներից, բժշկական ցուցումներից` արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարի աշխատանքի ռեժիմն ու աշխատանքային օրվա տևողությունը կարող է փոփոխվել արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ղեկավարի կողմից:

3. Փրկարարների ամենամյա հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է`

ա) փրկարարի պաշտոնում մինչև 10 տարի աշխատանքի համար` 30 օրացուցային օր.

բ) 10-ից 15 տարի անընդհատ ստաժի դեպքում` 35 օրացուցային օր.

գ) 15 տարուց ավելի անընդհատ ստաժի դեպքում` 40 օրացուցային օր:

4. Փրկարարներն ապահովվում են փրկարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հանդերձանքով և սարքավորումներով:

5. Ելնելով փրկարարական աշխատանքների առանձնահատկություններից` աշխատանքային օրենսդրության պահանջները փրկարար ուժերի և փրկարարների վրա տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։